«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մոսկվայի հայկական թատրոնը հանդիսավոր կերպով կբացի իր 24-րդ թատերաշրջանը

Մշակութային

Մոսկվայի Հայկական թատրոնը՝ Սլավա Ստեփանյանի գեղարվեստական ղեկավարությամբ, հոկտեմբերի 11-ին հանդիսավոր կերպով կբացի իր 24-րդ թատերաշրջանը։ Նոր թատերաշրջանի նախաշեմին թատերախումբը հավաքվել էր ավանդական ժողովի, որի ժամանակ ներկայացվեցին առաջիկա տարվա պլանները։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Սլավա Ստեփանյանը հայտարարել է երկու սպասված պրեմիերաների մասին՝ կատակերգական եւ դրամատիկական ներկայացումներ, որոնք արդեն պատրաստվում են հանդիսատեսի համար։

«Գեղեցկության սրահ» կատակերգությունը, երիտասարդ բեմադրիչ եւ թատրոնի դերասանուհի Զիտա Բադալյանի կողմից, առաջարկում է հանդիսատեսին խորասուզվել իսկական կանացի զրույցների աշխարհ՝ սիրո, ընկերության, դավաճանության, երազանքների եւ, իհարկե, կանացի հոգու ապրումների շուրջ, բայց առանց դրամատիզմի՝ թեթեւ սյուժեով եւ նուրբ հումորով։

«Անծանոթուհին» ներկայացման հիմքում ընկած են Ստեֆան Ցվայգի վիպակները։ Ներկայացումը կենտրոնացած կլինի սիրո դրամատիկ տեսարանների վրա։ Բեմադրիչը՝ Նիկա Քվիջինաձեն, բազմիցս ներկայացումներ է բեմադրել Մոսկվայի Հայկական թատրոնում։

Նոր թատերաշրջանն աչքի է ընկնում նաեւ հաճելի փոփոխություններով թատերախմբի կազմում՝ թիմը համալրվել է Մոսկվայի եւ Ռուսաստանի առաջատար թատերական բուհերի շրջանավարտներով։ Թատրոնի բազմազգ խումբը, որի կազմում կան տարբեր մշակույթների ներկայացուցիչներ, շարունակում է ստեղծագործական բազմազանության ավանդույթը՝ հարստացնելով թատրոնի գեղարվեստական ներուժն ու մթնոլորտը։

Թատրոնը կշարունակի ակտիվ հյուրախաղային գործունեությունը։ Աշնանը թատերախումբը կրկին կմասնակցի Հայաստանում անցկացվող հեղինակավոր միջազգային «Թատերական Լոռի» փառատոնին, ինչպես նաեւ հանդես կգա «Ռուսական դասական» փառատոնում՝ Օրյոլ քաղաքում։ Բացի այդ, թատրոնի ներկայացումները ցուցադրվելու են Մոսկվայի մարզի տարբեր քաղաքներում։

24-րդ թատերաշրջանի բացումը կկայանա հոկտեմբերի 11-ին՝ Անտոն Չեխովի «Առաջարկություն+» վոդվիլի հիման վրա բեմադրված ներկայացմամբ։ Այս աշխատանքն արդեն արժանացել է բարձր գնահատականի. անցած տարի այն մեծապես գնահատվեց «Թատերական Լոռի» փառատոնի ժամանակ եւ պարգեւատրվեց Հայաստանի Թատերական գործիչների միության դիպլոմով։

Հիշեցնենք, որ Մոսկվայի Հայկական թատրոնը սկսում է իր պատմությունը 1920-ական թվականներից, երբ Լազարեւների տան մեջ գործել է Հայ դրամատիկական ստուդիան՝ Սուրեն Խաչատուրովի ղեկավարությամբ։ Ցավոք, մշակութային կյանքը դադարեց 1952 թվականին։ 2002 թվականին թատերական բեմադրիչ եւ դերասան Սլավա Ստեփանյանը՝ Սերգեյ Փարաջանովի աշակերտը, վերականգնեց թատրոնը՝ արժանապատվորեն շարունակելով նախնիների ավանդույթները։ Այսօր թատրոնը ոչ միայն մշակութային կամուրջ է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ, այլեւ ստեղծագործական հարթակ, որը հայտնի է իր բեմադրություններով եւ ակտիվ հյուրախաղային գործունեությամբ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան