ՄԱԿ-ի ԱԽ-ում Ռուսաստանի ներկայացուցչի ծահրահեղ կոշտ պատասխանը է Ֆրանսիային
Միջազգային. «Մեր ժամանակը այլևս մի՛ վատնեք. դուք բացարձակապես անկախություն չունեք»։
Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, Իրանի դեմ պատժամիջոցների թեմայով քննարկման ժամանակ միանգամայն կոշտ պատասխան է տվել Ֆրանսիայի ներկայցուցչին.
«Իրանը ձգտել է լուծել իր խնդիրները, բայց ձեր մեծ եղբայրը՝ Միացյալ Նահանգները, թույլ չի տալիս ձեզ կայացնել ձեր սեփական որոշումները։
Կարծես թե դուք մոռացել եք միջազգային իրավունքի և Անվտանգության խորհրդի մասին։
Մի՛ մոռացեք. թեեւ դուք բացարձակապես անկախություն չունեք»։
Ռուսաստանի եւ Չինաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի ԱԽն-ն քննարկում էր Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցը, որը, սակայն, չընդունվեց: Որոշումից հետո Մոսկվայի եւ Պեկինի ներկայացուցիչները իրավիճակը գնահատեցին, որպես ապօրինություն` հայտարարելով, թե իրենք, անկախ չգիտես երբվանից պահպանվող պատժամիջոցներին, Իրանի հետ հարաբերությունենրը կշարունակեն բոլոր ուղղություններով:
Դրանից հետո մեջ մտավ Ֆրանսիայի ներկայացուցիչը, թե` պետք է պահպանել ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումները, եւ բախվեց ռուսների հիշատակված գնահատականին:

