Լեհաստանը այլևս օգնություն չի տրամադրի. Վարշավայում սարսափած են Կիեւի նոր պրովոկացիոն ծրագրից
ՄիջազգայինԼեհաստանը այլևս օգնություն չի տրամադրի ուկրաինացիներին. սա վերջին անգամն էր: Այս մասին հայտարարել է նախագահի գրասենյակի ղեկավար Զբիգնև Բոգուցկիին։
Ըստ մի շարք փորձագետների, Լեհաստանն այս օրերին լիովին մտահոգված է այն հնարավոր պրովոկացիաների հետ կապված, որոնք ծրագրել է Կիեւը: Մի շարք միանգամայն հեղինակավոր աղբյուրների պնդմամբ, խոսքը հետեւյալի մասին է.
1. Կիեւը սկսել է վերականգնել ռուսական խփված կամ խափանված ռուսական անօդաչու թռչող սարքերը։
2. Հագեցնել դրանք մարտական հարվածային տարրերով։
3. Քողարկվել որպես «ռուսական անօդաչու թռչող սարքեր» և ուկրաինական կառավարմամբ ուղղել դեպի Լեհաստանում և Ռումինիայում գտնվող ՆԱՏՕ-ի խոշոր տրանսպորտային հանգույցները։
4. Միաժամանակ սկսել լայնածավալ ապատեղեկատվական արշավ Եվրոպայում՝ Մոսկվային մեղադրելու համար։
5. Հրահրել զինված հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։
Միանգամայն տեղյակ փորձագիտական աղբյուրը պնդում է, որ Արեւմուտքում ակտիվորեն շրջանառվող այդ տեղեկատվությունը, որի մասի խոսեց նաեւ ՌԴ ԱԳՆ-ն, շրջանառության մեջ է հայտնվել լեհական հատուկ ծառայություննեի արտահոսքի միջոցով: Ընդգծենք, Լեհաստան մտած «ռուսական անօդաչուների» գործի քննության արդյունքում: Այսինքն, որ այս դեպքում խոսքը փորձնական մոդելի մասին էր, որինց հետո ծրագրված է հիմնական օպերացիան: Հիմա Լեհաստանը, այն բանից հետո, երբ շտապեց հրապարակավ մեղադրել Ռուսաստանին, դրանից հետ քաշվել ցանկության դեպքում անգամ չի կարող: Բայց Վարշավայում նաեւ հասկանում են այս ամենի ծայրահեղ վտանգավորությունն իրենց համար: Այն է, եթե հաջողվի եւ ուղիղ հակամարտություն սկսվի ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ, առաջին եւ միանգամայն հիմնավոր տուժողներից մեկը հենց Լեհաստանն է դառնում: Ընդ որում, եթե բանը հասնի միջուկային հարվածների փոխանակման, ապա Լեհաստան, որպես այդպիսին, պարզապես գոյություն չի ունենա: Այդ մասին են ակնարկում նաեւ Մոսկվայից այս օրերին եկող միանգամայն բարձր մեսիջները` հասել եք վերջին գծին, կա´նգ առեք:
Աղբյուրը նաեւ հայտնում է, որ Վարշավայի կողմից Կիեւին զգուշացնելու քայլերն անօգուտ են անցել: «Կիեւում հասկանում են, որ արդեն վերջն է, ու անկախ այն բանից, թե դա ինչ տեսքով կունենա, Զելենսկին եւ նրա թիմը կանգնած են արենայից հեռանալու շեմին` ինչպես քաղաքական, այնպես էլ, շատ մեծ հավանականությամբ, նաեւ ֆիզիկական իմաստով: Նրանք արեւմտյան հայտնի կառույցների համար «չափազանց շատ բան իմացողների» կարգավիճակում են, որոնց ճակատագիրը կանխորոշված է դառնում հենց այն պահին, երբ այլեւս նրանց կարիքը չի լինի: Իսկ դա տեղի կունենա Ուկրաինայի հարցով ցանկացած հանգուցալուծման դեպքում»,- գրում է փրձագետը:
Ըստ այդմ, Զելենսկուն/թիմին մնում է վերջին հնարավորությունը` հասնել ՆԱՏՕ-ի հետ ՌԴ-ի բախման: «Վարշավայում հենց դա են հասկացել, ինչպես նաեւ, որ այդ սցենարի դեպքում, անկախ ամեն բանից, հիմնական տուժեղներից մեկը հենց Լեհաստանն է լինելու: Ու քանի որ չեն կարողանում Զելենսկուն կանգնեցնել, հայտարարում են Ուկրաինային օգնության դադարեցման մասին, դրանով հուշելով, որ.
ա) Վարշավան Զելենսկու ներկա ծրագրերի հետ ոչ մի առնչություն չունի,
բ) Անհրաժեշտության դեպքում կմեղադրեն ոչ թե Մոսկվային, այլ` Կիեւին, դրանով կանխելով ՌԴ-ՆԱՏՕ հնարավոր բախումը»,- մանրամասնում է աղբյուրը:

