Նման է, որ Ռուսաստանում սկսվելու է միգրահտների դեմ իսկական արշավ (Տեսանյութ)
ՄիջազգայինՊատրիարք Կիրիլը ելույթ ունենալով Քննչական կոմիտեի աշխատակիցների առջև՝ պահանջել էկտրուկ ակտիվացնել օչավապահների գործունեությունը միգրացիայի վտանգների դեմ։
«Զանգվածային միգրացիան սպառնալիք է ներկայացնում ռուսական հասարակության ավանդական ինքնությանը», - հայտարարեց Պատրիարքը։ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը նշեց փակ էթնիկ համայնքների վտանգը, որոնք թշնամաբար են տրամադրված բնիկ բնակչության նկատմամբ։
Ըստ նրա, Ռուսաստանը միշտ հաղթել է արտաքին ագրեսորներին, բայց այսօր ագրեսիան արտաքին չէ։ Մարդիկ, որոնք միավորվել են բռնության հակված խմբերով՝ իրենց նպատակներին հասնելու համար, արդեն գտնվում են երկրի ներսում։ Այն է` միգրացիոն ներկա վիճակը ՌԴ-ի համար լրջագույն անվտանգային հարց է:
Այն, որ Պատրիարքից եկող նման ելույթները պատահական չեն լինում, եւ հիմա Ռուսաստանում սկսվելու է միգրահտների դեմ իսկական արշավ, կարելի է ենթադրել: Այս պահին նման է, որ հիմնական թիրախում են ադրբեջնցիները եւ Կենտրոնական Ասիայի ոչ ԵԱՏՄ երկրներից ժամանածները: Այն է, հիմնական հարվածը դեռ ռուսահայությանը բաժին չի հասնի: Բայց դ ժամանակի հարց եւ` կախված լինելով Հայաստանի քաղաքականությւնից:

