ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԳՈՆԵ ԱՌԱՋԻԿԱ ԱՄԻՍՆԵՐԻՆ ԿԱՆԳ ՉԻ ԱՌՆԻ

Վերլուծություն

Ի­հար­կե, երբ խո­սում ենք կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան վե­րա­փո­խում­նե­րի մա­սին (Տես նաեւ https://iravunk.com/?p=323756&l=am), ա­պա ան­կախ դրա վե­րա­փոխ­վել-չվե­րա­փոխ­վե­լուց, միշտ էլ կա այն հար­ցը, թե դա ինչ փոխ­հա­րա­բե­րութ­յան մեջ է գտնվում ա­ռա­ջին հեր­թին՝ ա­մե­րիկ­յան կուր­սի հետ: ­Շա­րու­նա­կե­լո՞ւ են եր­բեմ­նի սուր բա­խում­նե­րը, ո­րը միան­գա­մայն ռեալ է, ե­թե Թ­րամփն ի­րոք ցան­կա­նում է այս­տեղ մի­ջանցք սար­քել: ­Թե՞ կպայ­մա­նա­վոր­վեն, եւ այլն: Իսկ այն, թե ուր են գնում ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, դեռ մնում են մշու­շոտ, թեեւ այս օ­րե­րին, ՄԱԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում, ո­րո­շա­կի դե­տալ­ներ սկսե­ցին ի հայտ գալ:

­­Նախ, ինչ­պես եւ են­թադ­րե­լի էր, գա­գա­թա­ժո­ղո­վի ա­ռանց­քա­յին դրվագ­նե­րից մե­կը դար­ձավ Թ­րամ­փի եւ ­Զե­լենս­կու հան­դի­պու­մը, ո­րից հե­տո ԱՄՆ նա­խա­գա­հի հռե­տո­րա­բա­նութ­յու­նը վե­րա­դար­ձավ ­Մոսկ­վա­յի նկատ­մամբ սպառ­նա­լիք­նե­րի «հին ու բա­րի» դաշտ: ­Միայն թե, ինչ­պես միշտ է լի­նում Թ­րամ­փի դեպ­քում, այս ան­գամ էլ նրա խոս­քը կա­րող ես մեկ­նա­բա­նել ինչ­պես ու­զե­նաս: Այս­պես, Թ­րամփը սկսե­լով, թե ­Ռու­սաս­տա­նին շատ ա­վե­լի ու­ժեղ եր­կիր էր հա­մա­րում, հա­սավ նրան, թե ըն­դա­մե­նը «թղթե վագր է»: Ա­պա, որ ­Զե­լենս­կին կա­րող է հար­ձակ­վել եւ վե­րա­կանգ­նել 1991թ. սահ­ման­նե­րը, եւ նույ­նիսկ մի բան էլ՝ ա­վե­լի ա­ռաջ գնալ: ­Սա ընդ­հա­նուր ֆոնն էր: ­Միայն թե, դրա տակ մի քա­նի այլ նյո­ւանս­ներ կա­յին: ­Նախ, որ ­Զե­լենս­կին կա­րող է հար­ձակ­վել Եվ­րո­պա­յի օգ­նութ­յամբ, իսկ ԱՄՆ-ն­ ըն­դա­մե­նը զենք կվա­ճա­ռի, ոչ ա­վե­լի: Ընդ ո­րում, ա­վե­լի մեծ հե­ռա­հա­րութ­յան զենք, քան մինչ այժմ տված­նե­րը, Թ­րամ­փի չի պատ­րաստ­վում տալ:

Ու այս­տե­ղից միան­գա­մից պարզ հարց է ա­ռա­ջա­նում. իսկ Եվ­րո­պան կցան­կա­նա՞ կամ կկա­րո­ղա­նա՞ ­Զե­լենս­կուն այն­քան օգ­նել, որ նա կա­րո­ղա­նա ոչ միայն հար­ձակ­ման անց­նել, այլ նաեւ գրա­վել այն ամ­բող­ջը, ո­րը հի­մա ռուս­նե­րի վե­րահս­կո­ղութ­յան տակ է: Այդ թվում՝ Ղ­րի­մը, ­Դո­նեց­կը, Լու­գանս­կը, ո­րոնք այս պա­տե­րազ­մից ա­ռաջ էլ՝ դեռ 2014թ.-ից են ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ: Ընդ ո­րում, հաշ­վի առ­նե­լով, որ ­Բայ­դե­նի ժա­մա­նակ­նե­րում ոչ միայն եվ­րո­պա­կան այդ հա­մա­կող­մա­նի օգ­նությ­ու­նը կար եւ ներ­կա­յից ան­հա­մե­մատ շատ, այլ նաեւ բայ­դեն­յան ԱՄՆ-ն­ էր «մին­չեւ վերջ» կանգ­նած ­Զե­լենս­կու կող­քին: ­Բայց այդ ողջ ըն­թաց­քում հար­ձակ­վում էին ռուս­նե­րը, հա­մե­նայն­դեպս, ներ­կա­յումս վե­րահս­կում են շատ ա­վե­լի մեծ տա­րածք­ներ, քան 2022թ­. Ս­տամ­բու­լի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի արդ­յուն­քում զոր­քե­րը հետ քա­շե­լուց հե­տո էին վե­րահս­կում: ­Կարճ ա­սած, ա­րեւմտ­յան մասշ­տա­բա­յին օգ­նութ­յան արդ­յուն­քում ռուս­նե­րը, մի­գու­ցե հա­մեստ, մի­գու­ցե ոչ ա­մե­նա­բարձր տեմ­պե­րով, ա­ռաջ էին շարժ­վում: Ընդ ո­րում, այդ փու­լում Ուկ­րաի­նան ու­ներ շատ ա­վե­լի բարձր մո­բի­լի­զա­ցիոն մա­կար­դակ, ա­վե­լի պատ­րաստ­ված զոր­քեր, ա­վե­լի բարձր մար­տու­նա­կութ­յուն, զրնկո­մի­սա­րիատ­նե­րի մոտ հեր­թեր էին, թի­կուն­քում ո­գին եւ պա­տե­րազ­մե­լու պատ­րաս­տա­կա­նութ­յու­նը՝ էա­պես բարձր: ­Հի­մա հա­կա­ռակ պատ­կերն է, ո­րին գու­մար­վել է զանգ­վա­ծա­յին դա­սալ­քութ­յու­նը, որն ան­գամ ուկ­րաի­նա­կան կողմն է բա­ցա­հայտ խոս­տո­վա­նում՝ ամ­սա­կան ներ­կա­յաց­նե­լով դա­սա­լիք­նե­րի ա­վե­լի բարձր ցու­ցա­նիշ, քան մար­տա­կան կո­րուստ­ներն են: Եվ­րո­պա­յում էլ, ա­սենք նաեւ ԱՄՆ-ում ­Զե­լենս­կին եւ ուկ­րաի­նա­կան խնդիրն ըն­դուն­վում էր ա­մե­նա­բարձր ո­գե­ւո­րութ­յամբ, այն դեպ­քում, երբ ՄԱԿ-ի այս գա­գա­թա­ժո­ղո­վում Ուկ­րաի­նա­յի նա­խա­գա­հի ե­լույ­թը գրե­թե դա­տարկ դահ­լի­ճում էր, իսկ եվ­րո­պա­կան հան­րութ­յունն ար­դեն ակն­հայ­տո­րեն զզվել է այս պա­տե­րազ­մից, եւ այն ա­ռաջ է մղում ըն­դա­մե­նը դիր­քերն էա­պես կորց­րած գլո­բա­լիս­տա­կան թե­ւը:

Եվ ա­հա, Թ­րամ­փը այս հիմ­քից ել­նե­լով է ­Զե­լենս­կուն ա­ռա­ջար­կում, դե ի՞նչ կա, հար­ձակ­վիր, գրա­վիր, տես­նենք` ինչ կստաց­վի: Ու նույն բա­նը, ըստ էութ­յան, ա­ռա­ջար­կում է եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րին՝ «թղ­թե վագր» է դի­մաց­ներդ, դե գնա­ցեք հաղ­թեք, չմտա­ծեք` ես ձեզ զենք կվա­ճա­ռեմ: Ու այս ամ­բողջ պատ­մութ­յու­նը միան­գա­մից տե­ղա­փոխ­վում է նման հար­թութ­յուն. իսկ ի՞նչ է տե­ղի ու­նե­նա­լու, ե­թե ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին ­Զե­լենս­կին եւ եվ­րագ­լո­բա­լիստ­նե­րը չգնան եւ չգրա­վեն, այլ տե­ղի ու­նե­նա հա­կա­ռա­կը: Ընդ ո­րում, բո­լոր հիմ­քե­րը կան, որ ա­ռա­ջի­կա գո­նե եր­կու-ե­րեք ա­միս­նե­րին ռուս­նե­րը կա­րող են վերց­նել մի շարք ա­ռանց­քա­յին քա­ղաք­ներ՝ դուրս գա­լով միան­գա­մայն նոր բնագ­ծեր ուկ­րաի­նա­կան այն մար­զե­րում, ո­րոնց նկատ­մամբ Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի շրջա­նակ­նե­րում խոսք ան­գամ չկար:

Իսկ այն, որ ԱՄՆ-ն­ իր ներ­կա մո­տե­ցու­մը չի փո­խե­լու, այն է՝ ըն­դա­մե­նը պա­հե­լու է զենք վա­ճա­ռո­ղի իր գոր­ծա­ռույ­թը, իր հեր­թին է ա­մե­նաս­պա­սելի տար­բե­րա­կը: ­Թե­կու­զեւ հաշ­վի առ­նե­լով այն հին ու ա­վե­լա­ցող խնդիր­նե­րը, ո­րոնք կան նե­րա­մե­րիկ­յան դաշ­տում, եւ ո­րոնք Թ­րամ­փին այլ ուղ­ղութ­յու­նե­րով շեղ­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն պար­զա­պես չեն տա­լիս:

Ա­հա, այս ի­րա­վի­ճակն էլ ի ցույց է դնում Թ­րամ­փի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րութ­յան ի­րա­կան ի­մաս­տը: Այն է՝ ­Զե­լենս­կին հա­մա­ռո­րեն ու­զում է պա­տե­րազ­մե՞լ, լավ, իր գործն է, թող պա­տե­րազ­մի: Ընդ ո­րում, դա, թե­րեւս, այն սցե­նարն է, ո­րը ցան­կա­լի է նաեւ ­Մոսկ­վա­յի հա­մար: Ուկ­րաի­նա­կան խնդի­րը պետք է այս պա­հին եւ ամ­բող­ջութ­յամբ լու­ծել, եւ դրանով Մոսկ­վան կա­րող է հաս­նել միայն ­Կիե­ւի կա­պի­տուլ­յա­ցիա­յին, այլ ոչ թե բա­նակ­ցա­յին մի­ջոց­նե­րով: ­Կա­րո՞ղ է, դա էլ հար­ցի մյուս մասն է:

Այս­պի­սով, ինչ­պես քա­նիցս են­թադ­րել ենք, այս պա­հին դեռ հան­գու­ցա­լուծ­ման սպա­սել պետք չէ. պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վե­լու է: Որ­քա՞ն, դրա պա­տաս­խա­նը կա­րող է տալ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի ըն­թացքն այս ա­շուն-ձմե­ռա­յին ա­միս­նե­րին, ո­րի ըն­թաց­քում ընդ­հուպ չի բա­ցառ­վում, որ ­Կիե­ւը կզրո­յաց­նի իր մո­բի­լի­զա­ցիոն պո­տենց­յա­լը: Իսկ սա նշա­նա­կում է, որ նաեւ ռուս-ա­մե­րիկ­յան հա­րա­բե­րութ­յու­ններում գո­նե ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին` առն­վազն մին­չեւ տա­րե­վերջ հան­գու­ցա­լու­ծում սպա­սել պետք չէ: Այ­սինքն` ա­մեն բան տե­ղա­փոխ­վում է 2026 թվա­կան:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում