ՈՐՆ Է ՆԻԿՈԼԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՍ ԱՅՑԻ ԻՐԱԿԱՆ ԻՄԱՍՏԸ

Միջազգային

Եվ այս­պես, ­Նի­կո­լը ե­րեկ նո­րից բռնեց ­Մոսկ­վա­յի ճամ­փան: ­Չէ, բան չենք ա­սում, ոչ մի ««կրտսեր ու ա­վագ» եղ­բայր, ինչ­պես վեր­ջերս ա­սում էր ոմն Խա­չա­տուր­յան, մա­քուր «գոր­ծըն­կե­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րից» բխող այց է: ­Մոսկ­վա­յում ա­տո­մա­յին է­ներ­գե­տի­կա­յի 80-ամ­յա­կին նվիր­ված «­Հա­մաշ­խար­հա­յին ա­տո­մա­յին շա­բաթ» է, ­Նի­կոլն էլ, դրա­նով շատ հե­տաքրքր­ված, ո­րո­շել է մաս­նակ­ցել, ինչ կա, որ…

«ԹԱՄԱՄ ԱՇԽԱՐՀ ՊՏՈՒՅՏԻՑ» ՀԵՏՈ

­­Բայց ա­վե­լի լուրջ: Այս­պի­սով, ­Նի­կո­լի ին­չի՞ն պետք ե­ղավ ­Մոսկ­վա գնա­լը, երբ վեր­ջերս էր ­Պու­տի­նի հետ հան­դի­պել-խո­սե­լու ա­ռիթ ու­նե­ցել ­Չի­նաս­տա­նում՝ ՇՀԿ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շրջա­նակ­նե­րում: ­Ճիշտ է, հան­դի­պու­մը ծա­վա­լուն չէր, կա­րե­լի է ա­սել՝ «ոտ­քի վրա»: ­Բայց նաեւ, ե­թե մենք «փոքր եղ­բայր» չենք, ա­վե­լի ճի­շտ՝ ու­զում ենք մի կող­մից՝ ԱՄՆ-ի փոքր եղ­բայ­րը դառ­նանք, մյուս կող­մից՝ Եվ­րո­պա­յի, ­Պու­տի­նի հետ այդ փոքր հան­դի­պումն էլ պետք է, որ բա­վա­կան լի­ներ:

­­Թե­րեւս, հաշ­վի առ­նե­լով նաեւ փաս­տը, որ ինչ­քան էլ, ­Խա­չա­տուր­յա­նի ա­սա­ծով. «­Մեր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ­Ռու­սաս­տա­նի հետ այժմ բո­լո­րո­վին այլ են՝ գոր­ծըն­կե­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­ներ», բայց մեկ է, այդ «գոր­ծըն­կե­րութ­յու­նը» լավ վի­ճա­կում չէ: ­Միայն այն, որ այս տար­վա ըն­թաց­քում ­Հա­յաս­տա­նի ար­տա­քին ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յունը, ան­ցած տար­վա հա­մե­մատ, կի­սով չափ պա­կա­սել է, եւ դրա հիմ­նա­կան պատ­ճա­ռը, վի­ճա­կագ­րա­կան փաստ է, ­Ռու­սաս­տա­նի հետ ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յան կա­տաստ­րո­ֆիկ անկ­ումն է, ա­պա «գոր­ծըն­կե­րութ­յան» մա­սին խո­սելն ար­դեն նույ­նիսկ ան­լուրջ է: Չ­նա­յած, դա եւ­րե­ւի ան­գամ ­Խա­չա­տուր­յանն էր հաս­կա­նում, քա­նի որ հենց նույն պա­հին ռուս­նե­րը մի գլուխ հի­շեց­նում են՝ Հա­յաս­տա­նը ստիպ­ված է լի­նե­լու ընտ­րութ­յուն կա­տա­րել ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի մի­ջեւ, քա­նի որ «հնա­րա­վոր չէ նստել եր­կու ա­թո­ռի վրա»: Այն է՝ ­Ռու­սաս­տա­նի հետ «գոր­ծըն­կե­րա­յին հա­րա­բե­րութ­յուն­նե­րը» հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն շարժ­վում են դե­պի «պլեն­տուս»:

­Դեռ խո­սե­ցինք միայն տնտե­սա­կան կող­մի մա­սին: ­Մինչ­դեռ կան նաեւ քա­ղա­քա­կան եւ անվ­տան­գա­յին թե­մա­նե­րը, ո­րոնք եւս, որ­քան էլ, որ Եվ­րո­պա ենք «գնում», դեռ ոչ մե­կը չի չե­ղար­կել: Տ­րա­մա­բա­նութ­յունն այս­տեղ ա­ռա­վել քան պարզ է. այն վի­ճա­կը, ո­րում այ­սօր հայտն­վել է Եվ­րո­պան, այս­պես ա­սենք, «ա­վե­լորդ խա­ղե­րի» հնա­րա­վո­րութ­յուն ոչ մի կերպ չեն տա­լիս: ­Մեկ պար­զա­գույն դե­տալ. ե­թե ­Նի­կո­լը Թ­րամ­փի հետ «Թ­րամ­փի ու­ղու» պայ­մա­նա­գիր է կնքում, ա­պա ան­կախ նրա­նից՝ այդ նա­խա­գիծն ա­նո­րոշ ա­պա­գա­յում կյան­քի կկոչ­վի, թե՝ ոչ, այս պա­հին դա նշա­նա­կում է, որ ­Հա­յաս­տա­նի հա­մար եվ­րո­պա­կան թե­ման նաեւ «ա­մե­րիկ­յան ուղ­ղութ­յամբ» է կորց­նում իր ակ­տո­ւա­լութ­յու­նը: ­Հա­կա­ռակ դեպ­քում միայն ա­րեւմտ­յան ուղ­ղութ­յամբ ստիպ­ված ես լի­նե­լու խա­ղալ «եր­կու ա­թո­ռի նստե­լու» վրա, էլ չա­սած՝ ռու­սա­կան «ա­թո­ռի» մա­սին: Ե­թե հի­շեց­նենք նաեւ թուրք-ա­զե­րիա­կան «ա­թո­ռի» մա­սին, ա­պա այս ա­մե­նի ընդ­հան­րութ­յու­նից հաս­տատ «ճող­վածք կստա­նաս»:

­­Բայց ե­թե փոր­ձում ես ա­րեւմտ­յան ընդ­հա­նուր ուղ­ղութ­յամբ ընտ­րել Թ­րամ­փի «ա­թո­ռը», այն է՝ «Թ­րամ­փի ու­ղին», ա­պա ու­զած-չու­զած կանգ­նում ես այս հար­ցի ա­ռաջ՝ իսկ ե՞րբ այն կաշ­խա­տի, որ կա­րո­ղա­նաս հայ­կա­կան «ծի­րանն ու դեղ­ձը» դրա­նով հասց­նել եվ­րո­պա­նե­րը, որ­տեղ, չգի­տես, հայ­կա­կան «ծի­րա­նին ու դեղ­ձին» սպա­սող կա՞: Այն դեպ­քում, երբ, հի­շեց­նենք, հենց այս պա­հին է, որ այդ նույն «ծի­րան ու դեղ­ձը» տա­նող բեռ­նա­տար­նե­րը զանգ­վա­ծա­բար մնում են ­Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րին:

ՄՈՍԿՎԱՆ ՆԻԿՈԼԻՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԵԿ ՀԱՐՑԻ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՍՊԱՍՈՒՄ

­­Կարճ ա­սած, իշ­խող խուն­տան, ի­հար­կե, կա­րող է «մեծ ու փոքր եղ­բայր» մեր­ժել, «թա­մամ աշ­խար պտույտ գալ», բայց դրա­նից հե­տո, այս էլ ո­րե­րորդ ան­գամ, ­Նի­կո­լը բռնում է ­Մոսկ­վա­յի ճամ­փան: Ու այս ի­րո­ղութ­յու­նը, ե­թե ան­գամ գա­լիք գար­նա­նը Էր­դո­ղանն Ա­լիե­ւի ձեռ­քը բռնած գա Ե­րե­ւան, հա­զիվ թե փոխ­վի:

Այս­պի­սով, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով հաս­կա­նա­լի է, թե ին­չու ­Նի­կո­լը, Պու­տի­նի հետ «փոքր» հան­դի­պու­մից ե­րեք-չորս շա­բաթ հե­տո նո­րից Մոսկ­վա է գնում: ­Բայց ե­թե դա դե­տա­լա­վո­րենք կոնկ­րետ այս ի­րա­վի­ճա­կի հա­մար, ի՞նչ ենք ստա­նա­լու, դա է հար­ցը:

­­Մի կող­մից, հաս­կա­նա­լի է, ­Մոսկ­վա­յի հետ խնդիր­նե­րի եւ ­Մոսկ­վա­յում լու­ծե­լու հար­ցե­րի պա­կաս չկա: ­Բայց այս պա­հին կա մեկ դրվագ, ո­րը, թե­րեւս, ա­ռաջ­նա­յին պլա­նում է: Այն է, թեեւ ­Նի­կո­լը միան­գա­մայն տե­ղը-տե­ղին ո­գե­ւոր­վեց` ­Վա­շինգ­տոն այ­ցե­լե­լով եւ Թ­րամ­փի ներ­կա­յութ­յամբ Ա­լիե­ւի հետ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» նա­խաս­տո­րա­գե­լով, Թ­րամ­փի հետ էլ՝ նրա ան­վամբ «ու­ղու» պայ­մա­նա­գիր, ու հե­տո էլ եր­կար-բա­րակ ­Մոսկ­վա­յին ու ­Թեհ­րա­նին հա­մո­զել, թե դա նրանց դեմ չէ, բայց է­լի գոր­ծը տե­ղից չի շարժ­վում: ­Նախ, մեծ հարց է, թե ԱՄՆ-ն­ ի­րա­կա­նում որ­քա­նո՞վ է լուրջ ըն­դու­նում «Թ­րամ­փի ու­ղի» կա­ռու­ցու­մը մի երկ­րում, ո­րի ան­գամ ա­նունն է Թ­րամ­փը հա­ճա­խա­կի մո­ռա­նում: Այն պա­րա­գա­յում, երբ այդ ու­ղին գնում բախ­վում է մի կող­մից՝ ­Ռու­սաս­տա­նին, մնուս կող­մից՝ Ի­րա­նին, իսկ ­Կաս­պից ծո­վում՝ միան­գա­մից ­Ռու­սաս­տա­նին եւ ­Թեհ­րա­նին, հաս­կա­նա­լի է, չի կա­րող Թ­րամ­փի հա­մար տնտե­սա­կան հե­տաքրք­րութ­յուն ներ­կա­յաց­նել: Գո­նե մինչ այն պա­հը, երբ Ա­լիե­ւի ու ­Նի­կո­լի փո­խա­րեն ­Մոսկ­վա­յի ու ­Պե­կի­նի հետ չի կա­րո­ղա­ցել պայ­մա­նա­վոր­վել: Մ­յուս կող­մից, հա­զիվ այս թուղ­թը նա­խաս­տո­րագ­րած, Ա­լիեւն ան­մի­ջա­պես շա­րու­նա­կեց խո­սել ­Հա­յաս­տա­նի ­Սահ­մա­նադ­րութ­յունը փո­խե­լու մա­սին, ու քա­նի դեռ այդ պա­հան­ջը կա, նա­խաս­տո­րագ­րու­մից ստո­րագր­ման անց­նե­լը եւս ար­գե­լակ­ված է: Ընդ ո­րում, քա­նի դեռ այս վեր­ջի­նը տե­ղի չի ու­նե­ցել, ինչ­քան էլ որ Էր­դո­ղանն իր ­Քը­լը­չին ու­ղար­կեց ­Հա­յաս­տան, մեկ է, պաշ­տո­նա­պես աս­ված է, որ սահ­մա­նը չի բաց­վե­լու:

Այ­սինքն, այս պա­հին ­Նի­կո­լը գտնվում է մո­տա­վո­րա­պես այն վի­ճա­կում, ինչ օ­գոս­տո­սի սկզբնե­րին էր, երբ դեռ ­Վա­շինգ­տոն չէր գնա­ցել: Չ­նա­յած, մեկ փո­փո­խութ­յուն, որն այս ըն­թաց­քում կա­րող էր լի­նել, չկա: Այ­սինքն, ե­թե դեռ օ­գոս­տո­սի սկզբնե­րին կա­յին ո­րոշ նա­խադր­յալ­ներ, որ ռուս-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը կա­րող են տե­ղա­փոխ­վել այլ դի­նա­մի­կա, ա­պա ներ­կա պա­հին դրանք դեռ շա­րու­նա­կում են հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ստվել: Այդ թվում, օ­գոս­տո­սի սկզբնե­րին Ու­րա­լում ադր­բե­ջա­նա­կան դիաս­պո­րի ա­ռաջ­նորդ ­Շիխ­լինս­կուն ձեր­բա­կա­լե­լու մա­սին վերջ­նա­կան քա­ղա­քա­կան ո­րո­շում կա­յաց­վեց, ո­րին հա­ջոր­դե­ցին բա­զում նման այլ ձեր­բա­կա­նութ­յուն­ներ, ո­մանց ար­տաք­սե­ցին, շա­տե­րի, այդ թվում՝ Ա­լիե­ւի նախ­կին խնա­մու գույքն առգ­րավ­վեց: ­Վեր­ջա­պես, ե­թե մինչ այդ Ուկ­րաի­նա­յում ադր­բե­ջա­նա­կան նավ­թա­գա­զա­յին հա­մա­կարգն ան­ձե­ռենմ­խե­լի էր մնում, այս ըն­թաց­քում դրանք հայտն­վե­ցին ռու­սա­կան թի­րա­խա­վոր­ման տակ: Եվ այս ա­մե­նը էա­կա­նո­րեն փո­խում է հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թում խա­ղի կա­նոն­նե­րը, ին­չը մի կող­մից, ­Հա­յաս­տա­նի հա­մար լուրջ շանս է, մյուս կող­մից, ոչ պա­կաս լուրջ վտանգ՝ կախ­ված հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի հե­տա­գա քայ­լե­րից: ­Մաս­նա­վո­րա­պես, երբ ­Ռու­սաս­տա­նում ակ­տի­վա­նում են Ադր­բե­ջա­նի դեմ ընդ­հուպ՝ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յու­նեն­րի թե­ման, իսկ ­Հա­յաս­տա­նը գնում է, ըստ էութ­յան, «թյուր­քա­կան մի­ջանցք» բա­ցե­լու ուղ­ղութ­յամբ, ա­պա դա ար­դեն վե­րած­վում է ծայ­րա­հեղ ա­նո­րոշ ա­պա­գա­յի, եւ հա­կա­ռա­կը:

­­Գու­մա­րած սրան այն սրա­ցում­ները, ո­րոնք չեն դա­դա­րում ­Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում, եւ ա­ռաջ է գա­լիս մի պատ­կեր, ո­րը 180 աս­տի­ճա­նով տար­բեր­վում է ­Նիկո­լի քա­րո­զած «խա­ղա­ղութ­յու­նից»: Ընդ ո­րում, փո­փո­խութ­յուն­ներն այն աս­տի­ճան են ա­րա­գա­ցել, որ շա­րու­նա­կում է մեծ հարց մնալ, թե ­Նի­կո­լի նման տեր­մի­նա­բա­նութ­յունն ի՞նչ գործ­նա­կան տեսք կստա­նա ա­սենք մեկ-եր­կու ամ­սից, էլ չենք խո­սում մինչ գա­լիք տար­վա ընտ­րութ­յուն­նե­րը ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի մա­սին:

Այս­պի­սով, որ այս ողջ կոմպ­լեք­սը դրված է լի­նե­լու ­Նի­կո­լի մոս­կով­յան այ­ցի հիմ­քում, դա հաս­տատ է: Իսկ ա­վե­լի կարճ ա­սած` ­Մոսկ­վա­յին այս պա­հին ­Նի­կո­լից մեկ բան է ըն­դա­մե­նը պետք՝ վեր­ջ­նա­կան գնա­հա­տում, թե նա որ դաշ­տում է, ընդ ո­րում, ա­մե­նա­տե­սա­նե­լի եւ ա­մե­նա­շո­շա­փե­լի ձե­ւով: ­Նաեւ հաշ­վի առ­նենք, որ ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յունն այս պա­հին, ին­չը ցույց տվեց նաեւ Դ­միտ­րի ­Կո­զա­կի (ով, հի­շեց­նենք, վե­րահս­կում էր մաս­նա­վո­րա­պես հա­րավ­կով­կաս­յան ուղ­ղութ­յամբ ռու­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը) վեր­ջերս կա­յա­ցած պաշ­տո­նան­կութ­յու­նը, են­թարկ­վում է խոր­քա­յին, ար­մա­տա­կան տրանս­ֆոր­մա­ցիա­յի: Իսկ դա նշա­նա­կում է, որ ­Նի­կո­լից ստաց­ված նշված հար­ցի պա­տաս­խան կան­խո­րո­շե­լու է նաեւ, թե կոնկ­րետ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ինչ նոր մե­խա­նիզմ­ներ է Մոսկ­վան կի­րա­ռե­լու: Ընդ ո­րում, որ այդ նույն կուր­սը լի­նե­լու է շատ ա­վե­լի պրագ­մա­տիկ, այն է՝ էա­կա­նո­րեն ա­վե­լի կոշտ, կամ ­Խա­չա­տուր­յա­նի ա­սած՝ «ի­րա­կան գոր­ծըն­կե­րա­յին» ուղղ­վա­ծութ­յան, կար­ծում են հենց ռու­սա­կան տեղ­յակ աղբ­յուր­նե­րը:

­­Թե­րեւս, ար­դեն ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում ար­դեն պարզ կդառ­նա, թե այդ եր­կու մո­տե­ցում­նե­րից որն է կի­րառ­վե­լու հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յա­մբ, այն է, ­Նի­կո­լի այս այցն ինչ ի­րա­կան արդ­յունք­ներ է ու­նե­ցել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում