Իշխան Սաղաթելյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը շատ նման են միմյանց, հատկապես ինտելեկտուալ մակարդակով. Ռուբինյան

Հասարակություն

Եթե դա է իր տրամաբանությունը, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանը այդ բանավեճը փակել է ու բացահայտել է բոլոր փաստաթղթերի բովանդակությունը 1997 թվականից սկսած, որովհետև 2012 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին ու քննադատելով դրանք, բառացի ասել է, որ Մադրիդյան սկզբունքները նշանակում են միայն մեկ բան, քանի որ Մադրիդյան սկզբունքներում տարածքային ամբողջականության սկզբունքը դրված է ազգերի ինքնորոշման սկզբունքի հետ միասին, այս երկու սկզբունքների միատեղումը կարող է նշանակել միայն մեկ բան՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում Ադրբեջանի կազմում, որպես ավտոնոմիա, ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Ի դեպ, ինչ նա ասել է, ճիշտ է ասել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԾ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջերս առաջին նախագահը կոչ էր արել Փաշինյանին հրապարակել 2019–ին եղած բանակցային փաստաթուղթը, դրանից հետո այլևս բանավիճելու թեմա չի լինի։

«Լևոն Տեր-Պետրոսյանը դեռևս 2012 թվականին ֆիքսել է, որ Մադրիդյան սկզբունքները ենթադրել են Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում։ Հիշեցնում եմ, որ Մադրիդյան սկզբունքների ընդունումից հետո բոլոր բանակցային փաստաթղթերը հիմնված են եղել հենց այդ սկզբունքների վրա։

Ի դեպ, բանավեճի ամբողջ թեման բացվել էր, որ Նիկոլ Փաշինյանը պնդել էր, որ 1994 թվականից սկսած ամբողջ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ ընդգրկելու մասին, ինչն էլ պահանջում էր ապացուցել»,–ասաց նա։

Հարցին՝ ինչո՞ւ ԱԳՆ–ն պաշտոնապես չի հրապարակում 2019 թվականին բանակցային սեղանին գտնվող առաջարկը, քիչ առաջ նման պահանջ էր բարձրացնում նաեւ Իշխան Սաղաթելյանը, Ռուբինյանն ասաց. «Իշխան Սաղաթելյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը շատ նման են միմյանց ամեն ինչով, հատկապես ինտելեկտուալ մակարդակով։ Նախ հայտարարվել է, որ որևէ քաղաքական կաշկանդվածություն չկա, բայց այդ փաստաթղթերը միայն Հայաստանի փաստաթղթերը չեն։ Երկրորդը, եթե չեմ սխալվում, վարչապետը ժամանակին նշել է, որ հանձնարարել է ԱԳՆ–ին նախ իմի բերել փաստաթղթերը և գնահատել պատեհությունը դրանք հրապարակելու։ Իրականում 2019 թվականի փաստաթղթերի վերաբերյալ գաղտնիք էլ չկա։ Այդ փաստաթղթերը եղել են Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին բանակցային իրավիճակի ամփոփումը։

Բոլոր փաստաթղթերը, որոնք հիմնված են եղել Մադրիդյան սկզբունքների հիման վրա, եղել են հետևյալի մասին, որ հանձնվում են 5 կամ 5+ 2, կամ 7 շրջանները Ադրբեջանին և ուրիշ ոչ մի բան։ Այսինքն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին անդրադարձ չի լինում, իսկ իրականում մադրիդյան սկզբունքներից բխում է, որ դրանից հետո ակնհայտ է այդ կարգավիճակի հետ ինչ էր լինելու, Ադրբեջանի կազմ էր լինելու։ Դա Լևոն Տեր-Պետրոսյանի մեկնաբանությունն է և դա ճիշտ մեկնաբանություն է»։

Ռուբինյանը նկատեց, որ երբևիցե որևէ փաստաթղթում չի եղել այնպիսի ձևակերպում հանրաքվեի մասին, որը նշանակի որ աներկբա է որ հանրաքվեն լինելու է այսպես և այդ հանրաքվեի արդյունքում լինելու է կամ այսպես կամ այնպես։ «Ես կոնկրետ մի փաստաթղթի մասին չեմ ասում, բայց, օրինակ, եղել են ձևակերպումներ, որոնք կարելի է եղել մեկնաբանել որպես հանրաքվե ամբողջ Ադրբեջանի տարածքում, այդ թվում Լեռնային Ղարաբաղում»։

Դիտարկմանը, որ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այդ փաստաթուղթը շատ ավելի  շահեկան պայմաններ էր առաջարկում Հայաստանին՝ լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը, բայց գործող իշխանությունը դավադրաբար հրաժարվել է, Ռուբինյանն ասաց. «Մենք մեր իշխանության օրոք չենք մերժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման որևէ առաջարկ, հետևաբար ամեն ինչ որ ասվում է սրան հակառակ սուտ է»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում