Դանիայի ափերի մոտ ռուսական ռազմանավ է նկատվել անօդաչու թռչող սարքերի թռիչքների ֆոնին.ԶԼՄ
ՄիջազգայինԴանիայում արդեն մի քանի օր է՝ կասկածելի դրոնների թռիչքներ են արձանագրվում, որոնց պատճառով Կոպենհագենում և այլ քաղաքներում ստիպված են եղել ժամանակավորապես փակել օդանավակայանները։ Կառավարությունը դա անվանել է «կրիտիկական ենթակառուցվածքների վրա ամենալուրջ հարձակումը», գրում է Dagbladet-ը։
Միևնույն ժամանակ, դանիական «Ekstra Bladet» թերթը Լոլանդ և Լանգելան կղզիների մոտ, Բալթիկ ծովում հայտնաբերել է ռուսական խոշոր դեսանտային «Ալեքսանդր Շաբալին» նավը։ Այն գտնվում էր ափից ընդամենը 12 կիլոմետր հեռավորության վրա և մի քանի օր կանգնած էր առանց միացված ազդանշան-լոկատորի, հայտնում է Bild-ը։ Հեռավորությունը դրոնների հարձակման ենթարկված օդանավակայաններից և ռազմական օբյեկտներից կազմում է 70-ից մինչև 270 կիլոմետր։

