Ռուսաստանը գրոհում է 712 հազար հոգանոց զորքով և երկու անգամ ավելի շատ արկեր ունի․ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար
ՄիջազգայինՌուսաստանը մոտ երկու անգամ ավելի շատ հրետանային արկեր է կիրառում, իսկ մենք դա փոխհատուցում ենք ճշգրտությամբ, հետախուզությամբ և կարևոր օբյեկտներին հարվածելով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։
«Սա հնարավորություն է տալիս, նախ, չզիջել նախաձեռնությունը, ինչպես նաև մանևրել ուժերն ու ռեսուրսները՝ հիմնական ջանքերը կենտրոնացնելով խնդրահարույց ոլորտների վրա», - ասել է նա։
Սիրսկին հավելել է, որ Ռուսաստանի հարձակողական խմբավորման ընդհանուր համալրվածությունը կազմում է մոտ 712 հազար մարդ, իսկ ճակատում ընդհանուր իրավիճակը բարդ է, բայց վերահսկելի։
«Թշնամին շարունակում է առաջխաղացումը հիմնական ուղղություններով, մասնավորապես՝ Պոկրովսկոե և Դոբրոպոլսկոե ուղղություններով։ Լիմանսկոե և Նովոպավլովսկոե ուղղություններում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Մյուս ուղղություններում իրավիճակը բնութագրվում է ցածր ինտենսիվության մարտերով։ Ընդհանուր առմամբ, իրավիճակը մեր վերահսկողության տակ է», - նշել է նա։

