Այն, ինչ դուք հիմա անվանում եք մեծագույն աղետ, իմ ողջ կյանքի երջանկությունն է.Մերկելը ` Պուտինին
ՄիջազգայինԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Spiegel թերթին տված հարցազրույցում հայտնել է՝ տարակարծիք են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ԽՍՀՄ-ի փլուզման վերաբերյալ հայացքներում, ինչի պատճառով հասկացել է՝ նրանք բարիկադների տարբեր կողմերում են:
Մերկելը հիշել է՝ ինչպես է Ռուսաստանի առաջնորդը ԽՍՀՄ փլուզումն անվանել «հարյուրամյակի մեծագույն աղետ», իսկ ինքը դրա հետ չի համաձայնել։
«Այն, ինչ դուք հիմա անվանում եք մեծագույն աղետ, իմ ողջ կյանքի երջանկությունն է», - ասել է Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարը Պուտինին:

