Կուպյանսկ քաղաքը հիմնականում ռուսական վերահսկողության տակ է. Ուկրաինական բանակի համար մասշտաբային աղետ է հասունացել (Քարտեզ)

Միջազգային

Երեկ ՌԴ ՊՆ-ն տեղեկացրեց, որ Խարկովի մարզում, ասենք նաեւ ողջ Ուկրաինայի մաշստաբով առանցքային նշանակություն ունեցող Կուպյանսկ քաղաքը հիմնականում ռուսական վերահսկողության տակ է: Մնում է գրավել Օսկոլ գետի արեւմտյան թեւում քաղաքի հարավային արվարձանները եւ արեւելյան թեւում քաղաքի մի փոքր հատվածը` Կուպյանսը ռուսական ամբողջական վերահսկողության տակ հայտարարելու համար:

Լուրը թերահավատությամբ ընդունեցին ռուսական մի շարք ռազմական փորձագետներ: Ամենաթերահավատնրից մեկը ռազմաքաղաքական հայտնի փորձագետ Պոդոլյակն էր, որի գնահատմամբ, Կուպյանսկի փոքր մասն են միայն ռուսները վերահսկում:

Բայց ահա, ստուգումներից հետո անգամ Պոդոլյակը, ով հիմնականում աչքի է ընկնում հավասարակշռված տեղեկատվությամբ, հաստատեց, որ ՌԴ ՊՆ-ի տվյալները հիմնականում մոտ են իրականությանը: Այն է` Կուպյանսկի գրեթե ամբողջ աջափնյա հատվածը եւ ձախափնյա հատվածի հիմնական մասը ռուսների ձեռքին է (Քարտեզ 2): Ավելին, որ այս հատվածում ուկրաինական կողմի հակագրոհների փորձերը հիմնականում ձախողված են, ռեզերվները` գործնականում սպառված: Արդյունքում, ռուսական ուժերն ակտիվորեն շարունակում են հարձակումը:

Այսպիսով, ամենամոտ օրերը, ամենայն հավանականությամբ, ռուսական կողմը պաշտոնապես կհայտարարի Կուպյանսկի ամբողջական գրավման մասին:

Ավելին, ռուսական ուժերը փաստացի դուրս են եկել Օսկոլի այն հատված, որից հետո գետն էապես լայնանում է, որին գումարվում է հարակից վտակային-ճահճային հատվածը, ինչը ձեւավորվել է Կուպյանսկի մեծ ջրամբարի մոտիկության պատճառով, եւ հիմնականում անանցունակ է: Կան հաշված անցուղիներ, որոնք ռուսական կողմը հեշտությամբ կարող է վերահսկել:

Ընդ որում, գետի այդ հատվածի հարավային, մինչեւ Կուպյանսկի ջրամբայի հյուսիսային մասը եւս ռուսական վերահսկողության տակ է: Իսկ դա նշանակում է, որ արդեն այս պահին Կուպյանսկ-Կրուգլյովկա գծից (Քարտեզ 3) արեւելք ընկած ողջ լայնածավալ հատվածը, ուկրաինական պաշտպանական համակարգերով, մեծ ու փոքր բազում բնակավայրերով հանդերձ օպերատիվ շրջապատման մեջ է: Ավելի կոնկրետ, այս պահին այդ հատվածի մատակարարումների համար ուկրաինական հրամանատարությունը կարող է օգտագործել միայն հիշատակված գետա-ճահճային գոտու եւ Օսկոլ գետի հատուկենտ անցումները, որոնք ռուսական բոլոր կրակային միջոցների խոցման գոտում են: Ընդ որում, այդ հատվածը ռուսները շատ արագ կարող են վերածել նաեւ ֆիզիկական շրջապատման գոտու:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում