ՌԴ-ն շուտով կսկսի լողացող ատոմակայանների սերիական արտադրությունը. Պուտին
ՄիջազգայինՌուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների (ԱԷԿ) զանգվածային արտադրությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։
«Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը», - ասել է Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։

