Ինչ է ասել Մեխակյանը կուսակիցներին Փարաքարի համայնաքապետի սպանությունից հետո
ՆերքաղաքականԷջմիածնի քաղաքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը պարզվում է շատ ծանր է տարել Փարաքարի համայնքապետի հետ կատարված դաժանությունը։ Նախօրեին, ըստ ՔՊ-ական մեր աղբյուրների, Մեխակյանը շատ նեղսրտած հայտարարել է, որ բարոյական չի լինի 40-ը չրացած քարոզարշավ իրականացնելը։ Վերջինիս էլ կուսակիցները փորձել են հանդարտեցնել, հակադարձելով.«Խի բարոյական է ընդդիմադիրների կողմից ողբերգությանը քաղաքական աստառ տալը»։

