Ռուսական ուժերը վտանգավոր ճեղքում են իրականացրել Լիմանի կարեւորագույն ուղղությամբ (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը հերթական ճեղքումն են իրականացրել Լիմանի կարեւորագույն ուղղությամբ:
Այսպես, ռուսները Լիմանի արեւելքում, գործնականում քաղաքի մատույցներում վերջապես ամբողջական վերահսկողություն ենսահմանել ողջ Զարեչնոեի գոտում (Քարտեզում), որի կարեւորությունը հասկանալով, ուկրաինական կոմը նույնիսկ անհնարն արեց այն պաշտպանելու համար: Բայց դա էլ բավարար չէր: Սրանից զատ, Զարեչնոեին հարակից Տորսկոե որ պակաս կարեւոր բնակավայրի հատվածից, գետանցելով Ժերեբեցը, ռուսները ճեղքել են պաշտպանոթյունը, փաստացի դուրս գալով Լիմանի արեւելյան մատույցներ:
Այսպիսով, ռուսական ուժերը բավականին լայն ճակատով Լիմանի արեւելյան մատույցներում են` 4-5 կմ հեռավորության վրա: Այս հատվածում այլեւս չկան բնակավայրեր, որոնցից ուկրաինական ուժերը կկարողանան կառչել` պաշտպանություն կազմակերպելու համար:
Բացի այդ, Լիմանի հյուսիսում (Քարտեզ 2) ռուսները գրոհում են Նովոսելովկա եւ Դերիլովո բնակավայրերը, ինչպես նաեւ ֆիզիկական վերհսկողության տակ են վերցրել դեպի Լիման տանող հիմնական մայրուղին, որը քաղաք տանող այն վերջին կոմունիկացիան է, որը չի հատում գետերը: Այսինքն, չի անցնելու կամուրջներով, որոնք ռուսները խոցել են կամ կարող են ցանկացած պահի խոցել:
Հարավից եւս ակտիվ ընթացքի մեջ է Լիմանի ուղղությամբ հարձակումը:
Լիմանի կարեւորությունը նրանում է, որ այն գրավելու դեպքում ռուսների առաջ կբացվի Դոնբասում ուկրաինական հիմնական կենտրոնի` Սլավյանսկ-Կրամատորսկ անգլոմերացիայի ճանապարհը:

