Նյու Յորքում Թրամփի ավտոշարասյունը փակել է Էրդողանի ճանապարհը (Տեսանյութ)
ՄիջազգայինՆյու Յորքի ոստիկանությունը փակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա ուղեկցորդների ճանապարհը՝ Դոնալդ Թրամփի ավտոշարասյանը անցումն ապահովելու համար։ Տեսանյութում երևում է կարճատև բանավեճ, երբ թուրք առաջնորդի անվտանգության խումբը փորձում է հեռացնել արգելապատնեշները։
Նմանատիպ իրավիճակ նախկինում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ով նույնպես ժամանակավորապես արգելափակվել էր ճանապարհին Թրամփի ավտոշարասյան պատճառով։

