Ձեռնտո՞ւ էր իշխանություններին, որ Վոլոդյա Գրիգորյանը շարքից դուրս գա

Ներքաղաքական

Փարաքար համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունը ակնհայտորեն փորձում են տանել ներքին կամ քրեական «պատերազմների» ուղղություն: Համենայնդեպս, հենց այդ տպավորութունն է թողնում նաեւ Փաշինյանի գնահատումը, որը նա տվեց դեպքից արդեն ժամեր անց, եւ որը, այսպես ասենք, շատ նման է նախաքննությունն ուղղորդելուն:

Սակայն այս պահին մեկ փաստ կա. գործել է միայնակ քիլլեր, իսկ դա յուրահատուկ չէ «թաղային ռազբորկաներին»: Տարածված կադրերը խոսում են այն մասին, որ քիլլերն ամենաբարձր մակարդակի չէ, բայց էլի գործում է բավականին պրոֆեսիոնալ մակարդակով: Ամեն դեպքում, երեք մարդու դեմ դուրս գալը ռիսկային է, որ կձախողվես, բայց քիլլերն իր հաշվարկներում չսխալվեց:

Կարո՞ղ է այս կրկնակի սպանությունն ունենալ քաղաքական հիմք, ինչի մասին արդեն շատ է խոսվում: Իշխանություններին մոտ կանգնած մեր միանգամայն տեղեկացված աղբյուրն այս մասին նման գնահատում տվեց.

«Այն, որ սա նման է պատվիրված սպանության, իհարկե, շատ նման է: Քաղաքակա՞ն, թե այլ հիմքի վրա... Գիտեք, նման դեպքերում ցանկացած տարբերկ հնարավոր է, այս պահին ենթադրություններ չանենք, սպասենք նոր տվյալների:

Բայց մեկ այլ կողմից կարելի է հարցին մոտենալ, էլի ենթադրությունների մակարդակով` հիմք վերցնելով անվրեպ մոտեցում` «ո՞ւմ էր ձեռնտու»: Ձեռնտո՞ւ էր իշխանություններին, որ Վոլոդյա Գրիգորյանը, ում հետ այդպես էլ չկարողացան լեզու գտնել, շարքից դուրս գա: Այն տեսանկյունցի, որ հաղթեց եւ դարձավ համայնքապես, իհարկե` ո´չ. ավելորդ աղմուկ է, իսկ Փարաքարը շատ հարցեր լուծող համայնք չէ:

Այլ բան, որ Գրիգորյանը, որքան տեղյակ եմ, լուրջ կշիռ ունի ոչ միայն Փարաքարում, այլ նաեւ հարակից բնակավայրերում, ընդհուպ մինչեւ Էջմիածին: Տեղյակ եմ նաեւ, որ նա իր այդ հնարավորություններն այս կամ այն չափով արդեն օգտագործում էր Վաղարշապատ խոշորացված համայնքում կայանալիք ընտրություններում, եւ ենթադրում եմ, որ ոչ իշխանական բլոկում:

Հիմա գամ այս կողմից. իսկ Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունենրն իշխանությունների համար մե՞ծ կարեւորություն ունեն: Միանշանակ, եւ երկու հիմնականիմաստով: Նախ, կաթողիկոսի դեմ հարձակումների խնդիրն է, որը ռեալ տեսք ստանալ չի կարող, եթե Էջմիածնում իշխանւթյունները չհաղթեն:

Երկրորդը. նոր բան  ասած չեմ լինի, եթե հիշեցնեմ, որ այս ընտրությունները համարվում են վերջին փորձաքար համապետական ընտրությնների համար: Կարող եմ վստահեցնել, որ  իշխանական շրջանակներում կա այն համոզմունքը, ու իմ կարծիքով էլ է այդպե, որ եթե պարտվեն, նորից (ինչպես Գյումրիից հետո) կփլուզի այն միֆը, թե Փաշինյանին այլընտրանք չկա եւ նրա «խաղաղությունը» ժողովրդի մեծ մասի ընտրած միակ ճանապարհն է: Ու այս ընտրություններին տալիս են ճակատագրական իմաստ:

Իսկ եթե գումարում ենք այս երկու գործոնները` Մայր Աթոռի դեմ պատերազմն ու ընտրությունները, ապա իշխանությունենրի պարտությունը կստանա այս խորհրդանշական իմաստը` Եկեղեցու առաջնորդությամբ Էջմիածնում դրվեցին ընդհանուր իշխանանափոխութան հիմքերը: Կարելի է ավելի գեղարվեստական` «Եկեղեցին Էջմիածնում վառեց փաշինյանական իշխանությունը հեռացնելու ջահը»: Սրանից հետո, մինչեւ ԱԺ ընտրությունները շատ ժամանակ չի մնում, եւ քիչ իրատեսական է, որ իշխանութունները կկարողանան հանրային նման ընկալումը «ռեսթարթի» ենթարկեն:

Ուրեմն, Վաղարշապատի ընտրությունները կարւեո՞ր են իշխանությունների համար. կենսական, ճակատագրական են: Վոլոդյա Գրիգորյանը, եթե միջամտեր (կամ միջամտում էր), որպես իշխանություններին արդեն հաղթած անձ, այսինքն` խորհդանիշ, եւ իր հնարավորություններն օգտագործելով, կարո՞ղ էր, չասենք էական, այլ որոշակիորեն ազդել ընտրությունների վրա. կարծիքս էլի դրական է: Իսկ այդ «որոշակին» արդեն իսկ լուրջ է. անցած ընտրություններին ՔՊ-ն հաղթել է 50 տոկոսից մի փոքր ավել ձայներով: Դրանից հետո եղել են ինչպես Փաշինյանից հիասթափվելու ալիքներ, այնպես էլ նախկին քաղաքապետուհին ցույց տվեց, թե իրականում ինչ արժեք ունի համայնքում ՔՊ-ական ղեկավարումը:

Ու գալիս ենք այն հարցին, թե այս պատկերը բավարա՞ր շարշառիթ կարող էր լինել քաղաքական սպանության համար. այստեղ արդեն ամեն մեկի համար ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել: Ամեն դեպքում, անկախ պատճառներից, կրկնակի սպանութունն այն ծայրահեղ քայլն է, որը կարող է նախաձեռնողի համար լիովին իր սպասածի հակառակ էֆեկտն ունենալ»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում