ԱՀԱԶԱՆԳ․ Եթե նախկինում Սովետաշենի աղբանոցում էին ռազբորկաներ լինում, ապա այսօր չեն խորշում՝ օրական ռեժիմով դա անել փողոցի կենտրոնում․Բացառիկ զրույց հայտնի իրավապաշտպանի հետ

Իրավական

Վերջին շրջանում Հայաստանում քրեական մթնոլորտը էապես լարվել է։ Գրեթե ամեն օր կարելի է լսել նոր սպանության, դանակահարության, ռազբորկայի, վենդետայի մասին։ Ընդ որում այդ հանցագործությունները տեղի են ունենում օրը ցերեկով, քաղաքի բանուկ հատվածներում, սեփական տան բակում։ Ամենաթարմ օրինակներից մեկը Փարաքարի 41-ամյա համայնքապետի սպանությունն է։ 

Ինչի՞ մասին է վկայում ստեղծված քրեական քրոնիկոնը բացառիկ զրույց ենք ունեցել հայտնի իրավապաշտպան, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, աղմկոտ գործերով հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ․

-Եթե նախկինում հանցագործություններ էին տեղի ունենում` մահափորձեր, սպանություններ, խուլիգանություն, Ձեր նշած ռազբորկաները, որպես կանոն, կատարվում էին այնպիսի վայրերում, որոնք հեռու էին քաղաքի հասարակական վայրերից, կենտրոնից։ Սակայն այսօր, ցավալիորեն արձանագրում ենք, որ պոտենցիալ հանցագործը կարող է օրը ցերեկով դուրս գալ քաղաքի  բանուկ հատված կատարել չարամիտ մտադրություն՝ ընդհուպ զենքի գործադրմամբ։ Այ սա արդեն իսկ մտահոգիչ է, որի հետ կապված պետական լիազոր մարմինները՝ ի դեմս իրավապահ համակարգի ունեն պոզիտիվ պարտավորություն օպերատիվ, պրոֆիլակտիկ միջոցներին լավագույնս տիրապետեն, ինչպես նաեւ կիրառվող պատժամիջոցները եւս պետք է լինեն ավելի քան խիստ։ Վերջին հաշվով արի ու տես ամենաթողությունն է, այո, պատճառը, որ ոմանք քաղաքի կենտրոնում կարող են կատարել խուլիգանություն, օրը ցերեկով կատարել ծանր հանցագործության տեսակներ։  Եթե այս ամենի դեմը, ինչպես ժողովուրդն է ասում,  օր առաջ չառնվի, նման կարգի հանցագործությունները օրական ռեժիմով դառնալու են սովորական երեւույթ։

-Պարոն Բաղդասարյան, ակնհայտ է, որ երկրում վխտում է ապօրինի զենքը, եւ, թերեւս դա է պատճառը, որ հանցագործները գործում են այդքան անվարան ու դիպուկ՝ գիտակցելով, որ զենքից ազատվելով կարող են մաքրել իրական հետքերը։ Հաշվի առնելով, որ Դուք ապօրինի զենքի կիրառման անթույլատրելիության եւ հետեւանքների մասին բազմիցս եք անդրադարձել, այս դեպքում եւս կարեւոր է Ձեր տեսակետը։

-Ապօրինի զենք-զինամթերիքի կրման եւ շրջանառության հետ կապված տոտալ գործողություն ունի անելու լիազոր մարմինը եւ դա պետք է դիտվի, որպես ծանր հանցագործության տեսակ, որովհետեւ, որպես կանոն, ապօրինի զենք-զինամթերք կրող եւ իրացնողը պոտենցիալ հանցագործ է։

Ինչ վերաբերում է օրինական զենք-զինամթերքին, ապա իհարկե հնարավոր բոլոր բժշկական փորձաքննությունները անցնելուց հետո պետք է քաղաքացուն հնարավորություն տրվի օրինական զենք ձեռք բերելու համար։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ օրինական զենքով կատարված հանցագործությունները տասնյակ անգամ քիչ են, քան ապօրինի զենքով կատարված հանցագործությունները։ Ավելին ասեմ, օրինակ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգում պարտադիր պայման է դիտվում այն, որ եթե անձը տուն է գնում, ապա ինքը պարտադիր պետք է զենք ունենա։ Այսինքն պոտենցիալ հանցագործը լավ գիտի, որ այս նահանգի ցանկացած տան սեփականատեր պաշտպանված է օրինական զենքով։

-Պարոն Բաղդասարյան, երկրում առկա քրեական քրոնիկոն հանրությանը մտածելու տեղիք է տալիս, որ այս ամենին նպաստում են նաեւ քաղաքական իշխանությունները, որ փողոցի խուժանը այսօր իրեն թույլ է տալիս այսչափ սանձարձակ պահել՝ վստահ լինելով, որ օրենքի առաջ պատասխանատվություն չի կրելու։

 -Ես հակված չեմ ընդունելու այդ տեսակետը, հիմա պարզաբանեմ, թե ինչու․ այն ամենաթողությունը, որին ականտես ենք լինում այո, խիստ մտահոգիչ է, ինչպես նշեցի, եթե նախկինում Սովետաշենի աղբանոցում էին ռազբորկաներ լինում, ապա այսօր չեն խորշում դա անել փողոցի կենտրոնում։ Եվ դա ոչ թե քաղաքական իշխանության, այսպես ասած, դաբրոյով է լինում, այլ տվյալ իշխանության պետական լիազոր մարմինների ոչ ճիշտ աշխատանքի կազմակերպման արդյունք, դա ինձ համար հանրահայտ փաստ է։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում