«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ով է Հայաստանի «Cosa Notsra»-ի ԲՈՍԸ, եւ ինչի մասին կարող է վկայել կանտրոլնի կրակոցը. Վերլուծում է հայտնի հետաքննող լրագրողը

Թեմա

Հայտնի հետաքննող լրագրող, մեր գործընկեր, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանը, ով մշտապես իր կիզակետում է պահում երկրում առկա բոլոր տեսակի անօրինությունները կապված ցանկացած ոլորտի, այս կամ այն անձի հետ, այս անգամ անդրադարձել երկիրը ցնցած համայնքապետի սահմռկեցուցիչ սպանությանը, դրան նախորդած ու հաջորդած ամենաթողությանը՝ ահազանգելով.

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը հերթական ահազանգն է, որ երկրում  իշխանությունը կորցրել է վերահսկողությունը։ 
Փորձ է արվում արյամբ հարց լուծելու ավանդույթը վերականգնել. այս սպանությունը  կոնկրետ մարտհարավեր է պետությանը: 
Երբ համայնքապետին օր ցերեկով գնդակահարում են, սա նշանակում է մեկ բան՝ պետություն  չկա։ Ոչ ոք չի վախենում պատասխանատվությունից, որովհետև պատասխանատվություն ուղղակի չկա։ Հանցագործները վստահ են, որ կամ  գործի կդրվեն  կոռուպցիոն մեխանիզմները, կամ էլ կմնան անպատիժ՝ ինչպես եղել է տասնյակ այլ դեպքերում։
Այս իրավիճակը մեզ հիշեցնում է Սիցիլիան՝ մաֆիայի օրոք։ Երբ քաղաքներում ոչ թե ոստիկանությունն էր կարգ սահմանում, այլ կրիմինալ հեղինակությունները, երբ պետական կառույցները ձևականություն էին, իսկ իրական իշխանությունը բաշխված էր խմբավորումների միջև։
Այսօր Հայաստանում մենք տեսնում ենք նույն խայտառակ ու անմխիթար պատկերը պատկերը․ոստիկանությունն անզոր է,    ԱԱԾ-ն խիստ զբաղված է… դատարաններում «հերթեր են» գոյացել. քահանա, քաղաքական գործիչ, ակտիվիստ, ու ազատամարտիկ դատելով են զբաղված…եւ այս իրողություններին   զուգահեռ երկրի ներսում  իրական «կարգը»  սահմանում են փող  ու զենք կրողները։ 
Իսկ որտե՞ղ է պետությունը. որտե՞ղ է  ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն։ Ինչո՞ւ ամեն անգամ այսպիսի աղմկահարույց սպանություններից հետո մենք լսում ենք միայն հերթական դատարկ խոստումները՝ «դեպքը բացահայտվելու է», իսկ հետո ամիսներ, տարիներ շարունակ այդպես էլ նմանօրինակ սպանությունների սեւ խոռոչները մնում են «բաց» ու խոցելի…

Եթե համայնքապետին կարող են սպանել՝ առանց վախի, պատկերացրեք  որքան անպաշտպան է սովորական քաղաքացին:  Սա արդեն ոչ թե իրավական պետություն է, այլ իրական բարդակ։
Հայաստանում այսօր չկա վստահություն դատարանի, չկա վստահություն ոստիկանության, չկա վստահություն իշխանության նկատմամբ: Սա արդեն ճանապարհ  է դեպի անդունդ։
Հայաստանը կանգնած է կործանարար սահմանի առաջ․ կամ պետությունը վերադարձնում է իր գործառույթները և օրենքի ուժը, կամ մենք դառնում ենք ուղղակի  Սիցիլիա, ու մնում է պարզենք  թե ով է  Հայաստանյան «Կոզա Նոստրայի» ԲՈՍԸ , ով կարծես թե հավակնում է գերազանցել իտալական «Կոզա Նոստրայի» պարագլուխներ  Բեռնարդո Պրովենցանուն ու  Մատեո Դենարոյին, որոնց    գործունեության հիմնական մեխը  թմրանյութերի վաճառքն էր,  կավատությունը, խաղային բիզնեսը, շորթումը ռեկետը, զենքի առևտուրը, խարդախությունը, վաշխառությունը,
սպանությունները: 


Հ. Գ     
Ւ դեպ, այլեւս հրապարակվել  են կադրեր, որոնցում երևում է՝ ինչպես է անհայտ անձը՝ դիմակավորված ու երկար հագուստով, ինքնաձիգով մոտենում Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանին ու նրան ուղեկցող 2 անձանց, կրակ բացում նրանց ուղղությամբ:

Կադրերի համաձայն՝ հանցագործը ինքնաձիգով կրակոցների շարք է արձակել, երբ ընկել են 3-ն էլ, մոտեցել է հենց Վալոդյա Գրիգորյանին ու կողքին գտնվող ընկերոջը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանին, ընկած վիճակում ևս մի քանի կրակոց արձակել նրանց վրա, զենքի կոթով հարված հասցրել ընկած Գրիգորյանի գլխին, համոզվել, որ սպանված են ու հեռացել:
Այսինքն «Փարաքարի համայնքապետի սպանության փաստում կիրառվել է «կանտրոլնի կրակոց»,  ինչը քրեաբանական առումով  կարող է եւ կասկածներ  հարուցել    պատվերով սպանության և պրոֆեսիոնալ քիլլերի ներգրավվածության մասին։  Չի բացառվում, որ սա լինի ոչ թե  որպես առանձին սպանություն, այլ դիտավորյալ կազմակերպված հանցավորության ակտ՝ ուղղված պետական և համայնքային իշխանության դեմ:  

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան