ՌԴ-ն երկարաձգել է Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին առաջնորդի կալանքը
ՄիջազգայինԵկատերինբուրգի դատարանը երկարաձգել է ադրբեջանական սփյուռքի նախկին առաջնորդ Շահին Շիխլինսկու նախնական կալանքը, հաղորդում է URA.RU-ն։
Շիխլինսկու ձերբակալության մասին հայտարարվել է օգոստոսի 2-ին։ Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ դա տեղի է ունեցել Մոսկվայում, երբ նա լքել է օտարերկրյա դիվանագիտական առաքելությունը, որտեղ, ենթադրաբար, վերջերս թաքնվել էր։ Նրան նախնական մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և հատուկ նշանակության ջոկատի աշխատակցի վրա հարձակվելու համար։

