Զինված «ռազբորկա»՝ Նոր Նորքի մանկապարտեզի բակում․ կրակոցներ են հնչել

Պատահար

Մեկ օրում 2 զինված միջադեպ ու կրակոցներ են հնչել Երևանի երկու թաղամասում ու երևանամերձ Փարաքարում։ Փարաքարի սարսափելի սպանության միջադեպից հետո Europmedia24-ին հայտնի դարձավ, որ այս գիշեր նաև Նոր Նորքի 4-րդ զանգվածի №17 մանկապարտեզի բակում է զինված «ռազբորկա» ու կրակոցներ են հնչել՝ դեռևս անհայտ հանգամանքներում։ Վիրավորների վերաբերյալ տեղեկություններ առայժմ չկան։

ՆԳՆ–ից մեզ հետ զրույցում հաստատեցին Նոր Նորքի մանկապարտեզի կրակոցների դեպքի մասին՝ նշելով, որ այս պահին ոստիկանները տեղում աշխատում են։ Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակոցների հետքեր, հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում և փորձում են պարզել՝ մարտական զենքից են հնչել կրակոցներ նախակրթարանի տարածքում, թե ոչ։

Ընդգծենք, որ վերջին մեկ շաբաթում Երևանի տարբեր հատվածներում կրակոցներ ու սպանության միջադեպեր են գրանցվել, և խիստ մտահոգիչ է, որ հանցագործները ներխուժել են արդեն մանկապարտեզի տարածք ու անվարան զինված հարաբերություններ են պարզում նախակրթարանի տարածքում։

№107 մանկապարտեզի տարածքում կրակոցների միջադեպը «բեսպրիդել» է։ Զինված ռազբորկաների վիճակագրությունը խոսում է ամենաթողության և ՆԳՆ-ի կանխարգելիչ աշխատանքների բացակայության մասին։

Հասարակության շրջանում վախեր կան ու լուրջ մտահոգություն, քանի որ կրակոցների և զինված հաշվեհարդարների մասին լուրերը գրեթե ամենօրյա բնույթ են կրում։ Սպանություններ՝ օրը ցերեկով, և մարտական զենքեր են հայտնաբերվում մեքենաներում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին նույնպես կրակոցներ էին հնչել Երևանում․ կեսգիշերին՝ Ադոնցի 19 հասցեի մոտ, և նույն օրը՝ Երևանի Լենինգրադյան փողոցի փոստի բակում։

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում