Ինչով էր զբաղված Բորիս Ավագյանը Ռուսաստանում
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնի է, Սանկտ Պետերբուրգի հայաստանյան հյուպատոսարանում մահացած հայտնաբերված Բորիս Ավագյանն ավելի վաղ փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից. նրան պետք է կալանավորեին 4,2 միլիարդ ռուբլի մաքսային վճարումներից խուսափելու համար։
Դատական նիստի ժամանակ 43-ամյա Ավագյանը խնդրել է դուրս գալ իր խցից՝ ծխելու համար։ Պահակները վրիպել են, և նախկին պաշտոնյան անհետացել է։ Անմիջապես էլ հայտարարվել էր հետախուզվում, պա պարզվել, որ նա հյուպատոսարանում է թաքնվել` իրեն Հայաստան ուղարկելու խնդրանքով, որտեղեւս Ավագյանին քրեական հոդված էր սպասում։
Սակայն Ավագյանի դատավարության հետ կապված եւս մեկ դրվագ կա: Նա դեռ անցած ամիս ստանալով մաքսանենգոթյան մեղադրանք, օգոստոսի 22-ին պայմանագիր է կնքել ՌԴ ՊՆ-ի հետ` ՀՌՕ գոտի մեկնելու մասին, որի արդյունքում մաքսանենգության գործը կասեցվել է։ Սակայն այն վերսկսվել է, քանի որ Ավագյանն այդ պայմանագիրը չի կատարել, որ համարվել է խզված։
Ավագյանը Սանկտ Պետերբուրգի առևտրային նավահանգստի խոշորագույն մաքսային միջնորդի նախկին ղեկավարն է, իսկ 2010 թվականից ի վեր նա «Ռոսիմուշչեստվո»-ի վարչակազմի Լենինգրադի մարզի ղեկավարի տեղակալն է։ Թե ինչպես է այդ ընթացքում նա նաեւ դարձել Բաքո Սահակյանի օգնական, հետաքրքիր հարց է:

