Ռուսաստանը երկար տարիներ եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը. Տիրան Լոքմագյոզյան

Ներքաղաքական

Այս օ­րե­րին հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում տի­րող ի­րա­վի­ճա­կի շուրջ քննար­կում­ներն էա­կան կեր­պով ար­ժա­նա­նում են նաեւ վեր­լու­ծա­բան­նե­րի ու­շադ­րութ­յա­նը: Այս մա­սին «Ի­րա­վունք»-ը զրու­ցել է Մի­ջի­նա­րե­ւել­յան ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն, թուր­քա­գետ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՅՈԶՅԱՆԻ հետ:

— Վեր­ջերս Թուր­քիա­յի հա­տուկ բա­նագ­նաց Քը­լըչն այ­ցե­լեց Հա­յաս­տան։ Ձեր մաս­նա­գի­տա­կան դի­տարկ­մամբ, ո՞րն էր այդ այ­ցի հիմ­նա­կան շար­ժա­ռի­թը։

— Նախ պետք է ընդգ­ծեմ, որ ես այդ այ­ցում ո­րե­ւէ ի­րա­կան, խոր­քա­յին եւ ձե­ւա­վոր­վող քա­ղա­քա­կա­նութ­յուն չեմ տես­նում։ Ի­րա­կա­նում նրա ե­լույթ­ներն ա­վե­լի շատ ձե­ւա­կան էին՝ այն խոս­քերն ու ու­ղերձ­նե­րը, ո­րոնք ար­դեն բազ­միցս հնչել են տար­բեր ձե­ւա­չա­փե­րով, այս­պես ա­սած, կրկնվում էին։

­Բայց, ա­ռա­ջին հեր­թին, այս այ­ցը ցույց է տա­լիս, որ Թուր­քիան շա­րու­նա­կում է փոր­ձել իր դիր­քը ամ­րապն­դել տա­րա­ծաշր­ջա­նում՝ զու­գակ­ցե­լով ներ­քին քա­ղա­քա­կան շա­հե­րը եւ ար­տա­քին դի­վա­նա­գի­տա­կան ազ­դակ­նե­րը։ Այն, ինչ մենք տես­նում ենք հրա­պա­րա­կայ­նո­րեն, հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած է սահ­ման­նե­րի հար­ցի վրա։ Ե­րեք տա­րի շա­րու­նակ Թուր­քիան եւ Հա­յաս­տա­նը խո­սում են սահ­ման­նե­րի բաց­ման հնա­րա­վո­րութ­յան մա­սին, բայց մինչ օրս այդ գոր­ծըն­թա­ցը չի ի­րա­կա­նաց­վել։

Ինչն այս­տեղ ա­ռա­վել հե­տաքր­քիր է, այն է, որ ե­թե սահ­մա­նը բաց­վի, ա­պա դա հիմ­նա­կա­նում չի լի­նի Հա­յաս­տա­նի կամ Ար­ցախ­յան շա­հե­րի ծա­ռա­յութ­յուն։ Ն­ման քայ­լե­րը ա­վե­լի հա­ճախ ուղղ­ված են եր­րորդ երկր­նե­րի օգ­տին, այ­սինքն՝ ոչ հա­յե­րի եւ ոչ թուր­քե­րի, այլ մի շարք տա­րա­ծաշր­ջա­նա­յին ու գլո­բալ խա­ղա­ցող­նե­րի հա­մար։ Ն­րան­ցից ա­ռա­վել շա­հագր­գի­ռը, ան­կաս­կած, Ադր­բե­ջանն է, քա­նի որ Հա­յաս­տա­նի տա­րած­քով անց­նող ու­ղի­նե­րը նրանց հա­մար ռազ­մա­վա­րա­կան կա­րե­ւո­րութ­յուն ու­նեն՝ ա­ռա­վել կարճ ու հար­մար եր­թու­ղի­ներ ա­պա­հո­վե­լու տե­սանկ­յու­նից։ Սա­կայն նույ­նիսկ այս շա­հագր­գիռ կող­մի հա­մար սահ­մա­նը մինչ օրս չի բաց­վել, ին­չը վկա­յում է, որ գոր­ծըն­թա­ցը հա­մա­լիր է, շատ շեր­տե­րով եւ հա­ճախ քա­ղա­քա­կա­նո­րեն ճկուն, բայց ոչ բա­ցա­հայտ շա­հե­րի վրա հիմն­ված։

— Ի՞նչ կա­սեք ՔՊ խմբակ­ցութ­յան քար­տու­ղար Ար­թուր Հով­հան­նիս­յա­նի այն հայ­տա­րա­րութ­յան մա­սին, թե իբ­րեւ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ի­մի­տա­ցիա չկա։

— Ա­յո՛, այս­տեղ կրկնվում է ար­դեն հայտ­նի մո­տե­ցու­մը՝ հայ­տա­րա­րութ­յուն­ներ, որ «կան պե­տա­կան նպա­տակ­ներ», «պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն է ձեռք բեր­վել», «պայ­մա­նա­գիր է ստո­րագր­վել»։ Բայց ի­րա­կա­նում այդ փաս­տա­թուղ­թը չու­նի մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի հեն­քի տե­սանկ­յու­նից ո­րե­ւէ պար­տա­դիր ուժ։

Ե­թե մենք հա­մե­մա­տենք պատ­մա­կան կոն­տեքս­տով, նման փաս­տաթղ­թե­րը հի­շեց­նում են ա­վե­լի շատ կա­պի­տուլ­յա­ցիոն բնույ­թի թղթեր, ո­րոն­ցում հիմ­նա­կա­նում ար­ձա­նագր­վում են կող­մե­րի մտադ­րութ­յուն­ներն ու նպա­տակ­նե­րը, բայց գործ­նա­կան ի­րա­վա­կան պար­տա­վո­րութ­յուն­ներ չեն ա­ռա­ջա­նում։ Այս­պի­սով, նույ­նիսկ ե­թե առ­կա է ձե­ւա­կան հա­մա­ձայ­նա­գիր, այն իր էութ­յամբ «նվա­զա­գույն պար­տա­վո­րութ­յուն­նե­րի ար­ձա­նագ­րութ­յուն» է, ո­րը շատ հեշ­տութ­յամբ կա­րող է չի­րա­կա­նա­նալ կամ փոխ­վել՝ կախ­ված քա­ղա­քա­կան կոն­յուկ­տու­րա­յից։

Ան­շուշտ, սա ոչ թե Թուր­քիա­յի կամ Հա­յաս­տա­նի միայ­նակ նա­խա­ձեռ­նութ­յունն է, այլ դիր­քա­վոր­ման ռազ­մա­վա­րութ­յուն, ո­րը շատ դեպ­քե­րում ար­տա­ցո­լում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին դե­րա­կա­տար­նե­րի շա­հե­րը։ Որ­պես օ­րի­նակ՝ սահ­ման­նե­րի բա­ցու­մը դի­տարկ­վում է ոչ միայն հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի, այ­լեւ Ադր­բե­ջա­նի, Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի եւ ո­րոշ եվ­րո­պա­կան երկր­նե­րի տե­սանկ­յու­նից, ո­րոնք յու­րա­հա­տուկ հե­տաքրք­րութ­յուն­ներ ու­նեն տա­րա­ծաշր­ջա­նի տրանս­պոր­տա­յին եւ տնտե­սա­կան մի­ջանցք­նե­րի հար­ցում։

— Հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հա­մա­տեքս­տում հա­ճախ խոս­վում է դե­լի­մի­տա­ցիա­յի բա­ցա­կա­յութ­յան մա­սին։ Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում ի­րա­վի­ճա­կը։

— Հս­տակ պետք է նշեմ, որ ներ­կա­յումս հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­ներ ի­րա­կան, դի­վա­նա­գի­տա­կան կամ գործ­նա­կան մա­կար­դա­կում պար­զա­պես չկան։ Երբ մենք խո­սում ենք «հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին», նկա­տի ու­նենք միայն պաշ­տո­նա­կան, ձե­ւա­կան, դի­վա­նա­գի­տա­կան շփում­նե­րը, ո­րոնք չեն կա­րող ա­պա­հո­վել բո­վան­դա­կա­յին փոխ­գոր­ծակ­ցութ­յուն։

Այս­պի­սով՝ «լավ» կամ «վատ» հա­րա­բե­րութ­յուն­ներն առ­կա չեն. ա­մեն հան­դի­պում, հայ­տա­րա­րութ­յուն կամ անձ­նա­կան շփում կա­րող է լի­նել ա­ռա­վե­լա­գույ­նը անձ­նա­կան կամ քա­ղա­քա­կան շա­հե­րի սպա­սար­կում, բայց ոչ պե­տա­կան մա­կար­դա­կով։

Այս­տեղ կա­րե­ւոր է հաս­կա­նալ, որ եր­կու կող­մե­րի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում­նե­րի մի­ջեւ կա անդր­սահ­մա­նա­յին լար­վա­ծութ­յուն. ան­գամ, երբ ցու­ցադ­րա­բար լի­նում են բա­րե­կա­մա­կան ժես­տեր կամ խորհր­դան­շա­կան հան­դի­պում­ներ, դրանք հիմ­նա­կա­նում ար­տա­քին քա­ղա­քա­կան հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի հա­մար են՝ ոչ ա­վե­լի։

— Ինչ­պի­սի՞ զար­գա­ցում­ներ կա­րե­լի է սպա­սել ա­ռա­ջի­կա­յում՝ հաշ­վի առ­նե­լով հատ­կա­պես Զան­գե­զու­րի մի­ջանց­քի թե­ման եւ հայ-թուր­քա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի շուրջ առ­կա լար­վա­ծութ­յու­նը։

— Թուր­քիա­յի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը բազ­միցս ընդգծ­վել է. մին­չեւ Ադր­բե­ջա­նը վերջ­նա­կան չի ներ­կա­յաց­րել իր պա­հանջ­նե­րը` դրանց բա­վա­րար­ման գոր­ծըն­թա­ցը չի սկսվե­լու։ Սա­կայն խնդի­րը, ինչ­պես մենք բազ­միցս տե­սել ենք, այն է, որ դրանք եր­բեք չեն ա­վարտ­վում։ Երբ բա­վա­րա­րում ես մեկ պա­հան­ջը, ան­մի­ջա­պես ա­ռաջ է գա­լիս նոր՝ ա­վե­լի լայն եւ խոր­քա­յին պա­հանջ­նե­րի շղթա, ո­րը չա­փա­զանց ծան­րա­բեռն­ված է Հա­յաս­տա­նի հա­մար։ Ե­թե Հա­յաս­տա­նը գնա այս պա­հանջ­նե­րը կա­տա­րե­լու ճա­նա­պար­հով, դա կա­րող է հան­գեց­նել խոր­քա­յին զի­ջում­նե­րի, նե­րառ­յալ սահ­ման­նե­րի փո­փո­խութ­յուն, անվ­տան­գութ­յան ու բա­նա­կի կա­ռուց­ված­քի վե­րա­կազ­մա­վո­րում, սահ­մա­նադ­րա­կան փո­փո­խութ­յուն­ներ եւ այլն։ Իսկ ե­թե Հա­յաս­տա­նը հրա­ժար­վի պա­հանջ­նե­րը կա­տա­րել, ադր­բե­ջա­նա­կան կող­մը պար­զա­պես կու­ժե­ղաց­նի ճնշում­նե­րը՝ օգ­տա­գոր­ծե­լով մի­ջազ­գա­յին ու տա­րա­ծաշր­ջա­նա­յին ազ­դակ­ներ՝ շա­րու­նա­կե­լու իր օ­րա­կար­գը։

Այս գոր­ծըն­թա­ցը ցույց է տա­լիս, որ տա­րա­ծաշր­ջա­նում չկա կա­յուն եւ հստակ ռազ­մա­վա­րութ­յուն, ո­րը լիո­վին ա­պա­հո­վի Հա­յաս­տա­նի շա­հե­րը։ Ա­վե­լին, նման մի շարք գոր­ծո­ղութ­յուն­ներ կա­րող են ու­նե­նալ եր­կա­րա­ժամ­կետ քա­ղա­քա­կան եւ տնտե­սա­կան ազ­դե­ցութ­յուն­ներ, ո­րոնք չեն սահ­մա­նա­փակ­վի միայն սահ­ման­նե­րի կամ մի­ջանցք­նե­րի բաց­մամբ, այլ նաեւ կանդ­րա­դառ­նան ար­տա­քին եւ ներ­քին քա­ղա­քա­կան ո­րո­շում­նե­րի վրա։

— Պա­րոն Լոք­մագ­յոզ­յան, ե­թե խո­սենք ոչ միայն հայ-թուր­քա­կան, այ­լեւ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի մա­սին, ա­պա ի՞նչ կա­սեք ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի հետ կապ­ված:

— Հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ներ­կա­յումս գտնվում են չա­փա­զանց բարդ եւ ան­ցու­մա­յին փու­լում։ Դ­րանց բնու­թագ­րիչն է վստա­հութ­յան նվա­զում, փո­խա­դարձ սպա­սե­լիք­նե­րի չի­րա­կա­նա­ցում եւ հա­սա­րա­կութ­յան մեջ հիաս­թա­փութ­յան խո­րա­ցում։

­Ռու­սաս­տա­նը եր­կար տա­րի­ներ ե­ղել է Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան հիմ­նա­կան ե­րաշ­խա­վո­րը, սա­կայն վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը ցույց տվե­ցին, որ այդ դե­րը զգա­լիո­րեն սահ­մա­նա­փակ­ված է։ Հա­յաս­տա­նի կող­մից ակն­կալ­վում էր հստակ ա­ջակ­ցութ­յուն եւ անվ­տան­գութ­յան ա­պա­հո­վում, բայց գործ­նա­կա­նում ստաց­վեց ա­նո­րո­շութ­յուն եւ կի­սատ-պռատ ար­ձա­գանք­ներ, ո­րոնք հան­գեց­րին հա­սա­րա­կութ­յան ներ­սում մեծ դժգո­հութ­յան եւ քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վի նոր ու­ղի­ներ ո­րո­նե­լու գոր­ծըն­թա­ցին։

­Միեւ­նույն ժա­մա­նակ, Ռու­սաս­տա­նը փոր­ձում է պահ­պա­նել իր ազ­դե­ցութ­յու­նը տա­րա­ծաշր­ջա­նում, սա­կայն դա ա­նում է հիմ­նա­կա­նում ճնշում­նե­րի եւ քա­ղա­քա­կան մա­նեւր­նե­րի մի­ջո­ցով՝ մա­նա­վանդ այն փու­լե­րում, երբ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը նոր լար­վա­ծութ­յան փուլ են մտնում։

Այ­սօր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը սա­ռեց­ված չեն, սա­կայն նախ­կին մա­կար­դա­կի վրա նույն­պես չեն։ Դ­րանք գտնվում են ոչ վստա­հե­լի, ան­կա­յուն եւ փո­փո­խա­կան փու­լում, երբ կող­մե­րը դեռ փոր­ձում են հաս­կա­նալ՝ շա­րու­նա­կե՞լ նախ­կին ու­ղիով, թե՞ անց­նել նոր ձե­ւա­չա­փի։ Իմ դի­տարկ­մամբ, սա հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ա­մե­նավ­տան­գա­վոր փու­լե­րից է, քա­նի որ հին հա­մա­կարգն այ­լեւս չի գոր­ծում, իսկ նոր հա­մա­կարգ դեռ չի ձե­ւա­վոր­վել։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում