Փաշինյանն արդեն խոսում է «Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու» մասին
ՆերքաղաքականԽստորեն դատապարտում եմ Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած լկտի զինված հարձակումը, որի հետեւանքով սպանվել է համայնքի ղեկավար Վ․ Գրիգորյանը եւ նրա ընկերը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եւս մեկ վիրավորված անձ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Ցավակցում եմ սպանվածների հարազատներին եւ Փարաքարի սիրելի ժողովրդին։ Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց։
Նաեւ մանրամասն վերլուծության պետք է ենթարկվի հարցը, թե կանխարգելիչ ինչպիսի՞ գործողություններ պետք է կատարվեին Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու համար, ովքեր պիտի կատարեին այդ գործողությունները եւ ինչու չեն կատարել։
Այս վերլուծությունից կարվեն անհրաժեշտ հետեւություններ»։
Տեսնես ի՞նչ նկատի ունի Փաշինյանը, խոսելով «Փարաքարում բռնությունների շարք թույլ չտալու» մասին: Որպես կանոն, սպանությանը հաջորդում է բռնությունների շարք այն դեպքում, երբ խոսքը վենդետտայի, ներկլանային բախումների եւ նման բաների մասին է, ինչը կարող է արտահայտնել նաեւ պատվիրված սպանության տեսքով: Բայց քաղաքական սպանությունների դեպքում այդ հատվածում «բռնությունների շարք» նունիսկ տեսականորեն չի կարող լինել: Այն է` Նիկոլի այդ խոսքը տանում է այն մտքին, որ Փարաքարի դեպքում չի կարող խոսք լինել քաղաքական սպանության մասին: Բայց ո՞վ ասաց, որ հենց այս պահին այդ վարկածը պետք է բացառվի: Ճիշտ է, Նիկոլը: Չասաց, ընդամենը ակնարկեց, որը նախաքննության համար պետք է, որ բավարար լինի:

