Խուճապ Եվրոպայում. Մի քանի մայրաքաղաքների երկնքում մեծ անօդաչներ են նկատվել (Տեսանյութ)
ՄիջազգայինԵվրոպական մի քանի մայրաքաղաքներում բառացիորեն խուճապային վիճակ է առաջացել այն բանից հետո, երբ երկնքում խոշոր անօդաչուներ են նկատվել:
Դանիայի մայրաքաղաքի օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը մոտակայքում գտնվող մեծ անօդաչու թռչող սարքերի պատճառեվ: Անօդաչուներ նկատել են նաեւ ռազմական օբյեկտների վրա:
Անհայտ է, թե ում անօդաչու թռչող սարքերն են և որտեղից են դրանք եկել. ոստիկանությունն շրջափակել է տարածքը։
Նորվեգիայի Օսլո քաղաքում գտնվող ռազմական օբյեկտի վրա եւս անօդաչուների մասին հաղորդագրություններ են ստացվել։
Նաեւ Շվեդիայում և Նորվեգիայումտեղեկություններ են տարածվել մայրաքաղաքներում գտնվող ռազմական օբյեկտների վրա գտնվող անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ։ Մասնավորապես` Նորվեգիայ ռազմական տարածքի՝ Օսլոյի Ակերսհուս ամրոցի վրա։
Անօդաչու թռչող սարքերը հայտնաբերել են զինվորականները։ Դեպքի կապակցությամբ ձերբակալվել են Սինգապուրի երկու քաղաքացի, ասել է Օսլոյի ոստիկանության գործողությունների ղեկավար Էյվինդ Համերսվոլդը։

