«Գլուխ են գովում, բայց բյուջե մուտքային մասը թերակատարել են, ֆինանսական ճգնաժամ ունեն». Մանուկ Սուքիասյան

Հասարակություն

Կառավարությունը, հետաձգելով մետրոյի «Աջափնյակ» կայարանի ֆինանսավորումը, 2 միլիարդ դրամ հատկացրեցԵրեւանի քաղաքապետարանին, որ վերջինս 45 հատ նոր տրոլեյբուս եւ 104 հատ վերելակ վերանորոգի։ Այս որոշմանը բուռն արձագանքել էր Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար ՄԱՆՈՒԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ, ում հետ էլ զրուցեց «Իրավունք»-ը:

— Դուք ավագանու նիստերին արտահայտեցիք Ձեր վրդովմունքը եւ անգամ արեցիք արտահայտություն. մեջբերում եմ. «Քաղաքի բյուջեի մուտքային մասը գցել եք ոտքերիդ, հա՞։ Դրա՞ համար էր Տիգրան Ավինյանը ձեռքերը թափ տալով գնացել Փաշինյանի մոտ։ Չի՛ ստացվում, տապալել եք քաղաքի կառավարումը»։ Ի՞նչ նկատի ունեիք:

— Երբ ընդունվում էր անցյալ տարվա բյուջեն, խոսք չի եղել այն մասին, որ, օրինակ եթե տարեկան պլանավոր էլ են 504 վերելակ նորոգել, այդ 400 վերելակը լինելու է քաղաքային բյուջեյից, իսկ այն 104-ի համար պիտի կառավարությունը ֆինանսավորի: Կամ տռոլեյբուսների գումարը կառավարությունը պիտի տա: 2024 թվականի դեկտեմբերին, մեզ հավաստիացրել էին, որ քաղաքի բյուջեն բավարարելու է այդ ողջ ծախսերի համար` այն դեպքում, երբ 2025 թվականի բյուջեն 24 թվականի համեմատ` ավելին է 34.5 միլիարդ դրամով: Դա ի շնորհիվ թանկացած գույքահարկի, շինթույլտվության եւ այլն: Այսինքն` տարեկան Երեւան քաղաքի բյուջեն թռիչք է ապրել 34.5 միլիարդ դրամով եւ այստեղ-այնտեղ գլուխ են գովում, թե սեփական եկամուտներ են ավելացրել, բայց չեն ուզում խոստովանեն, որ մուտքային մասը թերակատարել են եւ ֆինանսական ճգնաժամ ունեն:

— Ամեն դեպքում, կառավարությունը աջակցեց…

— Դե գնացել կառավարությունից փող են խնդրել: Նրանք էլ ասացին` փող չկա, մետրոյի գումարից կարող ենք կրճատել, այդ գումարը տալ ձեզ, որ գնաք այդ խնդիրները լուծեք: Այս կողմն էլ համաձայնել է, թե բա` ոչինչ էդ փողը կտրեք տվեք, որ տռոլեյբուս բերենք եւ նոր վերելակներ դնենք: Սակայն, այս ամենի ֆոնին ցանկանում են ներկայացնել, թե տեսեք-տեսեք ինչ լավ բաներ ենք անում: Ընդամենը կա բյուջեի թերհավաքագրում: Ինչպես նաեւ չեն ցանկանում խոստովանել, որ` այո, քաղաքացիների բոյկոտն այնքան է տեսանելի, որ ֆինանսական մուտքերը չեն կարողացել ապահովել, մասնավորապես` տրանսպորտի առումով: Այդ պատճառով, գնացել ԱԺ-ում օրենսդրություն են փոխել, որ տուգանեն քաղաքացիներին, որպեսզի հանկարծ «Մայր Հայաստան»-ը չտանի տեղական հանրաքվեի: Հիշենք, ինչպես էին ասում` տեսեք բոյկոտ չկա, հետո էլ ասացին, քանի որ բոյկոտողների պատճառով հասույթը քիչ է եղել, մենք չենք կարողանում տռոլեյբուս գնել եւ ստիպված կառավարությունից են փող խնդրում: Այս ամենը զավզակություն եւ չաչանակություն է ու սադրանքի միջոցով, մարդկանց խաբեության մեջ գցել է:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում