Արսեն Լևոնյանը հայտնում է, որ Հայաստանում նկատվել են Facebook սոցիալական ցանցի խափանումներ
ՀասարակությունԻՏ ոլորտի մասնագետ Արսեն Լևոնյանը հայտնում է, որ այսօր՝ ՀՀ ժամանակով ժամը 23:20-ից, Հայաստանում նկատվել են Facebook սոցիալական ցանցի խափանումներ։
Մինչ այդ՝ տեխնիկական խնդիրներ արդեն արձանագրվել էին մի շարք երկրներում։ Օգտատերերը բողոքում են, որ անհասանելի են դարձել Facebook բիզնես էջերը, իսկ որոշ դեպքերում դժվար է մուտք գործել անձնական էջեր կամ կառավարել գովազդային գործիքները։
Խափանումները հիմնականում արտահայտվում են «500 Internal Server Error » հաղորդագրությամբ, որը սովորաբար վկայում է սերվերային խնդիրների կամ ծանրաբեռնվածության մասին։
Այս պահի դրությամբ Meta ընկերությունը պաշտոնական հայտարարություն չի հրապարակել, սակայն նմանատիպ դեպքերը սովորաբար լուծվում են ժամերի ընթացքում։
Արսեն Լևոնյանը նշում է․
«Այսպիսի խափանումները գլոբալ բնույթ ունեն և հիմնականում չեն վերաբերում առանձին երկրների ինտերնետ մատակարարներին։ Հետևաբար, օգտատերերը պետք է սպասեն, քանի դեռ ծառայությունը չի վերականգնվել»։

