Արցախյան պատերազմի մի քանի մասնակիցներ հայտարարել են, որ վերադարձնում են հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները՝ մեդալները

Հասարակություն

Արցախյան պատերազմի մի քանի մասնակիցներ հայտարարել են, որ վերադարձնում են հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները՝ մեդալները, և բոլորին կոչ են անում սեպտեմբերի 25-ին հավաքվել կառավարության շենքի դիմաց։

Նախաձեռնության հեղինակն Արման Պետրոսյանն է, ով 2012թ.-ից տարբեր պարգևներ է ստացել սխրանքների համար, ով նաև 44-օրյա պատերազմին մասնակցելու համար պարգևատրվել է Մարտական խաչ 2-րդ աստիճանով։

Նա մասնավորապես գրել է. «Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին և պատերազմի բոլոր այն մասնակիցներին, ովքեր հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել են։

Յուրաքանչյուր շքանշան, յուրաքանչյուր մեդալ, որը տրվել է մարտական առաջադրանք կատարելու, խիզախություն և նվիրվածություն ցուցաբերելու համար, իր խորքում կրել է ազատագրական պայքարի և Արցախյան շարժման ոգին։ Բայց այսօր, երբ իշխանությունը հրաժարվել է ազգային-ազատագրական պայքարից և անգամ ինքնորոշման իրավունքից, այդ պարգևները կորցրել են իրենց բովանդակությունը։ Այդ շքանշաններն ու պարգևատրումները ոչ միայն արժեզրկվել են, այլև դարձել են ամենօրյա ինքնախաբեության խորհրդանիշ։ Մենք պարգևատրվել ենք մի բանի համար, որն այսօրվա իշխանության համար համարվել է «սխալ» ու «մոլորություն»։

Հրաժարվում եմ բոլոր մեդալներից և շքանշաններից: Սա իմ քայլն է՝ ինքնությունը քայքայող համակարգի դեմ։

Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր իրենց խիզախությամբ ու արիությամբ արժանացել են պարգևի, ևս մեկ անգամ ապացուցել իրենց վճռականությունը՝ հրաժարվելով այդ պարգևներից։ Ցույց տվեք, որ մենք պատրաստ ենք նորից հանուն բարձրագույն արժեքների՝ արդարության, ազատության և արժանապատվության համար ոտքի կանգնելու:

Անդրանիկ Օզանյան գերատեսչական մեդալ - պարգևատրվել եմ 2012 թ-ին՝ հակառակորդի սպային խոցելու համար:

Դրաստամատ Կանայան գերատեսչական մեդալ - պարգևատրվել եմ 2016-ին՝ Ապրիլյան պատերազմին մասնակցելու համար:

Մարտական խաչ 2-րդ աստիճան - պարգևատրվել եմ 2021թ-ին՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար:

Մարտական ծառայության մեդալ - պարգևատրվել եմ 2021 թ-ին՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու համար:

Համագործակցության մեդալ - պարգևատրվել եմ 2022թ-ին՝ սեպտեմբերյան դեպքերին մասնակցելու համար»:

Նրա կոչին են միացել Հովսեփ Ղազարյանը, Արման Մխիթարյանը, Հայկ Նավասարդյանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում