Ղազախստանում կայացած երաժշտական մրցույթում Հայաստանն ու Ադրբեջանն իրար 10 միավոր են տվել
Ղազախստանում կայացած Silk Way Star միջազգային երաժշտական մրցույթում Հայաստանն ու Ադրբեջանն իրար 10 միավոր են տվել: Ժյուրիի ադրբեջանցի անդամը 10 միավոր շնորհել է հայ կատարող Սարո Գևորգյանին, իսկ ժյուրիի հայ անդամը նույն կերպ պատասխանել է՝ 10 միավոր շնորհելով ադրբեջանցի մասնակից Սաբինա Զադեին։

