Գործ ունենք բազմաբևեռ աշխարհի հետ, որտեղ կարևոր դերակատարություն ունի Ռուսաստանը. Արա Պողոսյան

Ներքաղաքական

«Ի­րա­վունք»-ի հետ զրույ­ցում Քա­ղա­քա­գի­տութ­յան եւ դի­վա­նա­գի­տութ­յան հան­րա­յին դպրո­ցի դա­սա­խոս, քա­ղա­քա­գետ ԱՐԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ներ­կա­յաց­րել է հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ներ­կա ի­րա­վի­ճա­կը։

Ռու­սաս­տա­նի, Ա­րեւ­մուտ­քի եւ այլ ար­տա­քին գոր­ծոն­նե­րի ազ­դե­ցութ­յու­նը ինչ­պե՞ս է ար­տա­հայտ­վում Հա­յաս­տա­նի ներ­քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա, եւ ի՞նչ ազ­դե­ցութ­յուն են ու­նե­նում ար­տա­քին քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը մեր երկ­րի քա­ղա­քա­կան կյան­քում։

Կար­ծում եմ՝ այս հար­ցը շատ ա­վե­լի խոր­քա­յին է, քան ա­ռա­ջին հա­յաց­քից թվում է։ Եր­բեմն հա­սա­րա­կա­կան ըն­կա­լում­նե­րը չա­փա­զանց­ված են. շա­տե­րը պատ­կե­րաց­նում են, որ մեր ընդ­դի­մա­դիր դաշ­տը գրե­թե ամ­բող­ջութ­յամբ վե­րահսկ­վում է ո­րոշ ար­տա­քին ու­ժե­րի, մաս­նա­վո­րա­պես՝ ռու­սա­կան ազ­դե­ցութ­յան մի­ջո­ցով, եւ որ Ռու­սաս­տա­նի տա­րած­քում հնչած ո­րե­ւէ հայ­տա­րա­րութ­յուն ան­մի­ջա­պես ար­ձա­գանք է ստա­նում Հա­յաս­տա­նում։

Ի­րա­կա­նութ­յու­նը, սա­կայն, մի փոքր այլ է։ Գու­ցե կան ո­րո­շա­կի խմբեր կամ ան­հատ­ներ, ո­րոնց վրա ար­տա­քին ազ­դակ­նե­րը ո­րո­շա­կի ազ­դե­ցութ­յուն կա­րող են ու­նե­նալ, սա­կայն հա­մա­կար­գա­յին մա­կար­դա­կում հա­մոզ­ված եմ՝ մեր ընդ­դի­մա­դիր քա­ղա­քա­կան կյան­քում չկա այն­պի­սի հստակ եւ ու­ղիղ ազ­դե­ցութ­յուն, ո­րը կա­րող է շո­շա­փե­լի եւ ուղ­ղոր­դող բնույթ ու­նե­նալ։

­Միեւ­նույն ժա­մա­նակ, պետք է ըն­դու­նել, որ ար­տա­քին ու­ժե­րը, բնա­կա­նա­բար, շա­հագրգռ­ված են ներգ­րավ­վել երկ­րի քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րում, նե­րառ­յալ՝ քա­րոզ­չա­կան մար­տա­վա­րութ­յուն­նե­րում։ Դա չի նշա­նա­կում, որ նրանք վե­րահս­կում են քա­ղա­քա­կան դաշ­տը, բայց նրանք փոր­ձե­լու են շա­հագրգռ­ված ձե­ւե­րով ուղ­ղոր­դել ո­րոշ գոր­ծըն­թաց­ներ, հատ­կա­պես այն տա­րա­ծաշր­ջան­նե­րում, ո­րոնք ա­վան­դա­բար գտնվում են ազ­դե­ցութ­յան տակ։

Ե­թե դի­տար­կենք գլո­բալ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը, ա­պա այ­սօր ակն­հայտ է, որ այն, ինչ նախ­կի­նում դիտ­վում էր միայն տե­սա­կան մա­կար­դա­կում՝ ի­րա­կա­նութ­յուն է դար­ձել։ Հա­մաշ­խար­հա­յին մա­կար­դա­կում մենք կանգ­նած ենք նոր վե­րա­բա­ժան­ման գոր­ծըն­թա­ցի ա­ռաջ, ո­րն ընդգ­ծում է ար­դեն գո­յութ­յուն ու­նե­ցող բազ­մա­բե­ւեռ աշ­խար­հի հա­մա­կար­գը։ Ե­թե անց­յա­լում դժվար էր հստակ ընդգ­ծել, թե ինչ է նշա­նա­կում «նոր աշ­խար­հա­կարգ», ա­պա այ­սօր դա շո­շա­փե­լի է․ աշ­խարհն այ­լեւս չի շարժ­վում երկ­բե­ւե­ռութ­յան տրա­մա­բա­նութ­յամբ։

Օ­րի­նակ` Վ­լա­դի­միր Պու­տի­նի հան­դի­պում­նե­րը ԱՄՆ նա­խա­գահ Դո­նալդ Թ­րամ­փի հետ Ալ­յաս­կա­յում, ինչ­պես նաեւ Շան­հա­յում՝ Շան­հա­յի հա­մա­գոր­ծակ­ցութ­յան կազ­մա­կեր­պութ­յան գա­գաթ­նա­ժո­ղո­վի շրջա­նա­կում տե­ղի ու­նե­ցած բա­նակ­ցութ­յուն­նե­րը, ցույց տվե­ցին, որ աշ­խար­հը շարժ­վում է բազ­մա­բե­ւեռ հա­մա­կար­գի ուղ­ղութ­յամբ։ Այս հան­դի­պում­նե­րում ընդգրկ­ված էին նաեւ «գլո­բալ հա­րա­վի» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ Աֆ­րի­կա­յի, Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յի եւ այլ տա­րա­ծաշր­ջան­նե­րի պե­տութ­յուն­նե­րից։ Այդ հան­դի­պում­նե­րը փաս­տե­ցին, որ գլո­բալ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը դառ­նում է ա­վե­լի բազ­մա­կող­մա­նի, եւ այն երկր­նե­րի դե­րա­կա­տա­րութ­յու­նը, ո­րոնք նախ­կի­նում են­թադր­վում էին երկ­րոր­դա­կան կամ եր­րոր­դա­կան, սկսում է ա­վե­լա­նալ։

­Պու­տի­նի այս կամ այն հան­դի­պում­նե­րը, ինչ­պես նաեւ նրա մա­մու­լի հան­դի­պում­ներն ու հար­ցազ­րույց­նե­րը ընդգ­ծում են, որ աշ­խարհն այ­լեւս չի աշ­խա­տում սա­ռը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ­վա երկ­բե­ւեռ հա­մա­կար­գով, եւ այ­լեւս չկա «կոշտ» երկ­բե­ւե­ռութ­յուն։ Այս ի­րա­վի­ճա­կը հստակ ցույց է տա­լիս, որ հի­մա մենք գործ ու­նենք բազ­մա­բե­ւեռ աշ­խար­հի հետ, որ­տեղ կա­րե­ւոր դեր է խա­ղում ոչ միայն Ռու­սաս­տա­նը եւ Ա­րեւ­մուտ­քը, այ­լեւ «գլո­բալ հա­րա­վի» դե­րա­կա­տա­րութ­յու­նը՝ տար­բեր տա­րա­ծաշր­ջան­նե­րի վրա ազ­դե­ցութ­յան հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը բազ­մա­պատ­կե­լով։

Պա­րոն Պո­ղոս­յան, իսկ Ձեր կար­ծի­քով, ներ­կա­յիս հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը ի՞նչ փու­լում են գտնվում:

Ա­ռա­ջի­նը պետք է նշել, որ այս հա­րա­բե­րութ­յուն­նե­րը գտնվում են հա­րա­բե­րա­կան դա­դա­րի փու­լում։ Ա­սել է թե՝ եր­կու կող­մե­րը սպա­սո­ղա­կան դիր­քե­րում են։ Ին­չո՞ւ են նրանք սպա­սում եւ ին­չի՞ են սպա­սում, դա ար­դեն կախ­ված է գլո­բալ գոր­ծըն­թաց­նե­րից։ Գ­լո­բալ մա­կար­դա­կում տե­ղի ու­նե­ցող նոր վե­րա­բաշ­խու­մը, կար­ծես, մտնում է ո­րո­շիչ փուլ։

Այս փու­լում մենք տես­նում ենք, որ Հա­յաս­տա­նի, Եվ­րո­պա­յի, Ռու­սաս­տա­նի եւ Միաց­յալ Նա­հանգ­նե­րի հնա­րա­վոր քա­ղա­քա­կան վե­րա­ձե­ւու­մը սկսում է դրսե­ւոր­վել։ Մի կող­մից` ռուս­–ուկ­րաի­նա­կան հա­կա­մար­տութ­յան հնա­րա­վոր ա­վար­տը կա­րող է ուղ­ղա­կիո­րեն ազ­դել Հա­յաս­տա­նի անվ­տան­գութ­յան եւ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յուն ձեւ­ա­վո­րե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րի վրա։ Այլ կող­մից` Եվ­րո­պա­կան միութ­յան ազ­դե­ցութ­յու­նը, ո­րը նախ­կի­նում մեծ էր, հի­մա ո­րո­շա­կիո­րեն թու­լա­նում է։ Հատ­կա­պես այն շրջա­նակ­նե­րը Հա­յաս­տա­նում, ո­րոնք ակ­տի­վո­րեն ա­ռաջ էին մղում եվ­րո­պա­կան ուղ­ղութ­յու­նը, այ­սօր ստիպ­ված են զգա­լիո­րեն թու­լաց­նել ի­րենց քա­րոզ­չա­կան հոս­քը՝ հաս­կա­նա­լով, որ ԵՄ-ի հա­մընդ­հա­նուր ա­ջակ­ցութ­յու­նը նվա­զել է։

Այս գոր­ծըն­թացն ար­տա­հայտ­վում է նաեւ «գլո­բալ Ա­րեւ­մուտք» հաս­կա­ցութ­յան ճեղք­վածք­նե­րով։ Ե­թե անց­յա­լում այն ըն­կալ­վում էր որ­պես միաս­նա­կան ուժ՝ միաց­յալ ար­ժեք­նե­րի եւ շա­հե­րի հի­ման վրա, ա­պա հի­մա պարզ է դառ­նում, որ Ա­րեւ­մուտ­քը բազ­մա­բե­ւեռ, եր­բեմն հա­կա­սա­կան շա­հե­րով կա­ռա­վար­վող հա­մա­կարգ է։ Եվ սա, բնա­կա­նա­բար, անդ­րա­դառ­նում է Հա­յաս­տա­նի նման երկր­նե­րի վրա, ո­րոնք փոր­ձում են ի­րենց ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը կա­պել Ա­րեւ­մուտ­քի հետ։

Ն­ման պայ­ման­նե­րում ԵՄ-ի ազ­դե­ցութ­յան նվա­զու­մը եւ Եվ­րո­պա­յի ներ­սում իշ­խա­նութ­յուն­նե­րի շա­հե­րի վե­րագ­նա­հա­տու­մը՝ ո­րոշ չա­փով նաեւ անվ­տան­գութ­յան եւ է­ներ­գե­տիկ քա­ղա­քա­կա­նութ­յան տե­սանկ­յու­նից, ստեղ­ծում են այն ի­րա­վի­ճա­կը, որ Հա­յաս­տա­նը պետք է հաշ­վարկ­ված քայ­լեր ձեռ­նար­կի` մա­նա­վանդ պաշտ­պա­նե­լով սե­փա­կան ազ­գա­յին շա­հե­րը։

­Նախ­կի­նում Հա­յաս­տա­նի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան եւ ներ­քա­ղա­քա­կան դաշ­տի վրա ռու­սա­կան եւ եվ­րո­պա­կան ազ­դե­ցութ­յու­նը դիտ­վում էր որ­պես ա­վե­լի հստակ եւ ուղ­ղոր­դող գոր­ծոն, սա­կայն այ­սօր ի­րա­վի­ճակն ա­վե­լի բարդ է. ար­տա­քին դե­րա­կա­տար­նե­րի մի­ջեւ փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, նե­րառ­յալ ԱՄՆ-ի, Ռու­սաս­տա­նի եւ ԵՄ-ի շա­հե­րը, դար­ձել են ա­վե­լի ան­հա­վա­սա­րակ­շիռ եւ բազ­մա­կող­մա­նի։ Սա պա­հան­ջում է, որ­պես­զի հայ­կա­կան քա­ղա­քա­կան ու­ժերն ա­վե­լի ինք­նու­րույն եւ փոր­ձա­գի­տա­կան մո­տե­ցում ցու­ցա­բե­րեն, որ­պես­զի ար­տա­քին ազ­դե­ցութ­յուն­նե­րը չդառ­նան ուղ­ղոր­դող կամ ճնշող գոր­ծոն­ներ ներ­քին քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի վրա։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում