«Բակինսկիյ ռաբոչիյ» թերթում հրապարակված է նյութ, որում գրված է՝ «դատախազի մեղադրական եզրակացությունն ուղղված է Հայաստանի դեմ.Տաթևիկ Հայրապետյան

Հասարակություն

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Հայ գերիները և Բաքվում աղմկահարույց դատավարությունը Ալիևի ձեռքում դարձել են հակահայկական քարոզչության և ատելության հրահրման հզոր գործիքներ։ Նույնիսկ Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածություններից հետո, երբ կողմերը պարտավորվեցին թշնամանք չհրահրել, Ալիևը վերադարձից անմիջապես հետո սկսեց վիրավորել հայերին՝ անվանելով նրանց «թշնամիներ» և «հիվանդ հասարակություն»։ Նա շարունակում է պահանջել փոխել Հայաստանի Սահմանադրությունը, թեև դա ՀՀ ներքին գործն է։

Բաքվում դատական ֆարսի մասին նյութերի [ադրբեջանական] վերնագրերը ձևավորում են հայերի՝ Ադրբեջանի դեմ կատարած սարսափելի հանցագործությունների մասին առասպելներ՝ հիմնվելով անհեթեթ վկայությունների վրա։

Օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի գործով հանդես են գալիս մարդիկ, որոնք պատմում են 90-ական թթ․-ի «հանցագործությունների» մասին, չնայած Վարդանյանն այդ ժամանակաշրջանում Արցախի հետ որևէ առնչություն չի ունեցել։

Ադրբեջանը չի ամաչում նման հորինվածքներից։ Դատական գործընթացն ընթանում է առանց միջազգային լրագրողների կամ ներկայացուցիչների մասնակցության՝ չնայած «թափանցիկության» մասին հայտարարություններին։

Ալիևը գերիներին օգտագործում է որպես Հայաստանի վրա ճնշման լծակ։ «Բակինսկիյ ռաբոչիյ» («Բաքվի աշխատավոր») թերթում, որը հիմնադրել է Ադրբեջանի նախագահի գործերի կառավարման վարչությունը, հրապարակված է նյութ, որում գրված է՝ «դատախազի մեղադրական եզրակացությունն ուղղված է Հայաստանի դեմ»»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում