Նիկոլը փորձում է կտրել պատմական շղթան. Արմեն Հովասափյան

Ներքաղաքական

Օրերս Մոսկվայում կայացած Համաշխարհային հասարակական ասամբլեայի ֆորումը, որին մասնակցում էին շուրջ 100 երկրի ավելի քան 5000 պատվիրակներ, առանձնահատուկ նշանակություն ունեցավ նաև Հայաստանի համար։ Միջոցառմանը Հայաստանից հրավիրված էր ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ որպես հիմնական բանախոսներից մեկը։

Սա ինքնին խոսում է այն մասին, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակում է գործել միջազգային կարևոր հարթակներում և պահպանել իր կապերի բարձր մակարդակը։ Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանը ֆորումին որևէ ներկայացվածություն չուներ։

 

Շարմազանովի ելույթներն ու հանդիպումները՝ մասնավորապես ՌԴ Սենատի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչովի հետ, ցույց են տալիս, որ ՀՀԿ-ն իր քաղաքական ուղերձներով ռուսական շրջանակներին հստակ ազդակ է փոխանցում․ հնարավոր իշխանափոխությունից հետո Հայաստանը չի դադարեցնելու, այլ ընդհակառակը՝ խորացնելու է հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Կուսակցությունը փաստացի հայտարարում է, որ Հայաստանը պետք է վերադառնա ՀԱՊԿ դաշտ և շարունակի ակտիվ դերակատարություն ունենալ այնպիսի կառույցներում, որտեղից այսօր փաստացի դուրս է մղված։

 

Բայց այս ամենի մեջ ամենակարևոր հանգամանքը քաղաքական ինքնության հարցն է։ ՀՀԿ-ն այն եզակի քաղաքական ուժերից է, որ թե Երևանում, թե Մոսկվայում, թե Բրյուսելում հանդես է գալիս նույն արժեքային և ազգային օրակարգով։ Եվ դա դատարկ խոսքեր չեն․ Շարմազանովը Մոսկվայում բարձրաձայնեց այն խնդիրները, որոնք այսօր Հայաստանում շատերը վախենում են բարձրաձայնել՝ Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ու միջազգային հանրության լռությունը։ Սա ոչ թե կուսակցական շահի սպասարկում է, այլ ազգային օրակարգի ներկայացում միջազգային հարթակներում։

 

Արցախյան խնդիրը ևս դարձավ քննարկման առանցքային թեմա։ 2020-ի պատերազմի և 2023-ի ցեղասպանական էթնիկ զտումների հետևանքով հայ ժողովուրդը կորցրեց իր պատմական հայրենիքը։ Սակայն ԱՊՀ շրջանակներում այս հարցը գրեթե չի բարձրացվում։ Շարմազանովը իր ելույթում հստակ շեշտեց․ լռել Արցախում իրականացված էթնիկ զտման մասին՝ նշանակում է աչք փակել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վրա։ Սա ուղիղ մարտահրավեր էր այն պասիվությանը, որին այսօր սովորել է միջազգային հանրությունը։

 

Առանձնահատուկ արժեք ուներ նաև Շարմազանովի անդրադարձը Հայ ժողովրդի դերին՝ ֆաշիզմի դեմ հաղթանակում՝ նշելով, որ Արցախյան հաղթանակն ու Երրորդ հանրապետության կայացումն ուղղակի տրամաբանական շղթա են, և, եթե առաջինը չլիներ, երկրորդը չէր կարող գոյություն ունենալ: Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե խորհրդային հայրենասիրության մոդելը սխալ էր և մենք դրա զոհն ենք եղել, իրականում նա փորձում է մոռացության տալ մի ճշմարտություն․ Արցախյան ազատամարտն ու Հայաստանի երրորդ հանրապետությունը հենց խորհրդային հայրենասիրության ժառանգությունն էին։ Եթե չլիներ այդ դաստիարակությունը և Բեռլինում տարած հաղթանակի ժառանգությունը, դժվար կլիներ պատկերացնել Արցախյան ազատագրումը։

 

Այստեղ է տարբերությունը․ Նիկոլը փորձում է կտրել պատմական շղթան ու ժողովրդին մանկուրտ դարձնել՝ համոզելով, որ կյանքը սկսվել է 2018-ից։ Մինչդեռ ՀՀԿ-ն փաստում է՝ պետությունները պահպանում են իրենց ուժը միայն շարունակականության շնորհիվ։ Հայ ժողովրդի հաղթանակները և ազգային դիմագիծը պայմանավորված են հենց պատմական հիշողությամբ,  խորհրդային հայրենասիրության և հակաֆաշիստական պայքարի ժառանգությամբ։

 

Շատ կարևոր է նաև մեկ փաստ․ ֆորումի մասնակիցները դատապարտեցին ադրբեջանական վանդալիզմի գործողությունները Ստեփանակերտում, որոնք ուղղված էին Հայրենական պատերազմի մասնակիցների հիշատակին։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ վկայում է, որ եթե մենք մեր ձայնը հնչեցնում ենք, ապա ունակ ենք միջազգային լսարանում արձագանք ստանալու։

 

Այսպիսով՝ Մոսկվայում հնչեցրած ելույթներով Շարմազանովը ցույց տվեց, որ իրական գաղափարական հակակշիռը թե՛ նիկոլիզմին, թե՛ իլհամիզմին Նժդեհականությունն է՝ ի դեմս ՀՀԿ-ի։ Եթե Նիկոլը Երևանում խոսում է չորրորդ հանրապետության մասին ցնդաբանություններով, ապա Շարմազանովը Մոսկվայում հիշեցնում է հայ ժողովրդի իրական արժեքները՝ Արցախը, գերիների ճակատագիրը, հակաֆաշիստական ժառանգությունը։

 

Հ․Գ․ Պատահական չէ, որ այս թեզերը ծանր արձագանք գտան ադրբեջանական քարոզչամեքենայում և Հայաստանում «չորրորդ հանրապետության» նարատիվի կրողների մոտ։ Սա վկայում է՝ հարվածը դիպուկ էր և հասցեական։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում