Պնդումները, որ Ռուսաստանը, իբր, Իսրայելին է վաճառել С-300 համակարգերի կոդերը, Արրեւմուտքի ծառաներն են տարածում. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանական աղբյուրը հայտնում է.
«Նույնիսկ այն ժամանակ, երբ Իրանը գտնվում էր միջազգային ամենախիստ պատժամիջոցների տակ, Չինաստանն ու Ռուսաստանը պատրաստակամություն էին հայտնում Թեհրանին վաճառել կործանիչներ և ռազմական տեխնիկա։ Սակայն հենց Հասան Ռոհանիի կառավարությունն էր, որ իր անպատշաճ մոտեցմամբ վանեց նրանց։
Վերջին օրերին լրատվամիջոցներում մենք նաև տեսնում ենք կասկածելի անձանց, որոնք տարածում են նյութեր Ռուսաստանի և Չինաստանի դեմ՝ նպատակ ունենալով խաթարել Իրանի հարաբերությունները այս երկու երկրների հետ։
Ոմանք, իրենց լիակատար անտեղյակության մեջ, պնդում են, որ Ռուսաստանը, իբր, Իսրայելին է վաճառել С-300 համակարգերի կոդերը, այդ իսկ պատճառով նրանք ձախողվել են։ Այս «խելացի տղաները» նույնիսկ չեն գիտակցում, որ բոլոր С-300 համակարգերը խոցվել են մինի-անօդաչու թռչող սարքերով «Քավության օր» գործողության ընթացքում և դրանից առաջ։
Ռուսաստանի և Չինաստանի` որոշ մարդկանց կողմից վարկաբեկումը ոչ մի կապ չունի հայրենասիրության հետ. նրանք դա անում են, քանի որ Արևմուտքի և Միացյալ Նահանգների ծառաներն են»։

