Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան ճանաչել են Պաղեստինը. Ինչ է դա նշանակում
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան ճանաչել են Պաղեստինը։ Ֆրանսիան, ըստ ամենայնի, կհաջորդի նրանց:
«Այս հակասությունը ձեռնտու է Պուտինին, քանի որ Նեթանյահուն չի հրաժարվի Գազան (Պաղեստին) գրավելու իր նպատակից, ինչը լիովին արդարացնում է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում՝ գրավելու ցանկացած տարածք, որը նրանք ցանկանում/կարող են գրավել։ Հետևաբար, Զելենսկին ավելի լավ կլիներ հիմա խաղաղություն կնքել և հրաժարվել արդեն իսկ գործնականում կորցրածից, հակառակ դեպքում ժամանակի ընթացքում իրավիճակը շատ ավելի վատ կլինի, քան հիմա է»,- ենթադրում էուկրաինական տեղյակ աղբյուրը, եւ դրանում մեծ տրամաբանություն կա:
Այն է` Պաղեստինի ճանաչումը, իհարկե, միանգամայն ծանրակշիռ մարտատահրավեր է, որը գլոբալիստներն ուղղում են նույնիսկ ոչ այնքան Իսրայելին, որքան` Թրամփին: Ավելի կոնկրետ, այդ մարտահրավերը թրամփիստենրի եւ գլոբալիստների հակամարտությունը մտցում էմի այնպիսի մակարդակ, որտեղ նույնիսկ ուկրաինական թեման է երկրորդ պլան մղվելու: Այդ թվում, երբ սկսվում է Պաղեստինի ճանաչման գործընթաց, Իսրայելի համար մնում է երկու տարբերակ: Կա´մ ինքն էլ է ստիպված լինելու վաղ թե ուշ գնալ այդ ուղղությամբ կա´մ հենց այս պահին ստիպված էայնպիսի լուծում տալ խնդրին, որ պաղեստինի թեմա պարզապես չլինի: Իսկ դա, իհարկե, ռազմական մեխանիզմն է: Թրամփը, ինչպես փորձը ցույց է տալիս, ըստ ամենայնի այս անգամ եւս մինչեւ վերջ պաշտպանելու է Իսրայելին: Իսկ նման իրավիճակում, երբ պայքարը գլոբալիստների հետ է, առանց Ռուսաստանի, ասենք նաեւ` Չինաստանի առնվազն չեզոքության Թրամփը կրկնակի խնդիրներ է ունենալու: Ու ինչքան էլ այս օրերին համառորեն պնդում է, թե` «հիասթափված է Պուտինից», մեկ է, պետք է նրա հետ պայմանավորվածություններն ավարտին հասցնի:
Թե ինչի մասին էխոսքը, օրերս պարզ ակնարկեց Լավրովը` հայտարարելով, որ Զելենսկին չի կատարում այն գործողությունները, որոնց մասին պայմանավորվել են Ալյասկայում: Իսկ դա Թրամփի ուղղված կշտամբանք է` չես կարղանում Զելենսկուն պարտադրել: Իսկ եթե հարցը չլուծվի, ապա Ալյասկայի նաեւ նմացած պայմանավորվածությունենրը կարող են հայտնվել վտանգի առաջ: Եվ ոչ միայն. նման իրավիճակում Իսրայելի գործողությունների հետ կապված Մոսկվայի չեզոքությունը Թրամփը կստանա՞. հարցական է:
Այս իմաստով, Կիեւում, իհարկե, մտածելու շատ բան ունեն: Եթե Վաշինգտոնում սպասվող հանդիպմանը Զելենսկին Թրամփին վերջնականապես եւ անբեկանելի չխոստանա, որ կատարելու է նրա պահանջերը, ապա հետագա զարգացումները նրա համար կարող են կատաստրոֆիկ ուղղվածությամբ լինել:

