Ինչո՞ւ համկարծ Թրամփը որոշեց Աֆղանստանից ավիաբազա պահանջել

Միջազգային

Օրերս Թրամփը հերթական «տարօրինակ» պահանջով հանդես եկավ: Այս անգամ պանահաջն ուղղված է Աֆղանստանին` թալիբներին: Թրամփն ուզում է, որ ԱՄՆ-ին հանձնեն Բագրամի ավիաբազան (Քարտեզ 1):

Այդ «տարօրինակ» պահանջի տակ ԱՄՆ նախագահը դրեց երկու բացատրությունը, որոնք առնվազն տարակուսելի են: Առաջինը, որ այդ բազան կառուցել է ԱՄՆ-ն: Ու դրա պատասխանը շատ պարզ է` չկառուցեիք, ձեզ ո՞վ է խնդրել:

Երկրորդն ավելի լուրջ է, բայց էլի խոցելի: Այն է` ավիաբազան գտնվում է «այն վայրի մոտ, որտեղ Չինաստանը արտադրում է իր միջուկային զենքը»: Խոսքը, թերես, չինական Լոբնոր միջուկային փորձարկման կենտրոնի մասին է։ Բայց եթե Թրամփն իրոք մտածում է չինական միջուկային համակարգին նման կոպտությամբ սպառնալ, ապա դա Երրորդ աշխարհամարտի ամենակարճ ուղին է: Բացի այդ, ինչո՞ւ հանկարծ այսպես միանգամից նա որոշեց սպառնալ չինական կոնտրոնին` պահանջելով աֆղանական ռազմաբազան: Առավել եւս, որ Լոբնորը Բագրամից հետու է մոտ 2000 կմ (Քարտեզ 2), եւ ասել, թե հնարավոր է այդ ավիաբազայից լուրջ սպառնալիք ներկայացնել չինացիների համար, սխալ է: Չինացիներն ունեն բավարար ՀՕՊ պաշտպանություն` 2000 կմ թռչող ցանկացած ինքնաթիռ չեզքացնելու համար:

Այսպիսով, Թրամփին ինչո՞ւ այսքան անսպասելի պետք եկավ Բանգորի ավիաբազան: Ու այստեղ երկու հանգամանք հաշվի առնենք: Բանգորն իրոք շատ լուրջ ավիաբազա է, ընդունակ ամենածանրակշիռ ինքնաթիռների թռիչք-վայրէջքի համար: Երկրորդը, Բանգորի մարտական թռիչքային հեռավորության վրա է ինչպես Իրանը, այնպես էլ` Պակիստանը:

Եթե Թրամփի նպատակը լիներ Բանգորը վերցնելով, Իրանին սպառնալը, ապա նա շատ ավելի շուրջ պետք է նման պահանջ ներկայացներ Աֆղանստանին: Չնայած, եթե Իրանի գլխին կարողանա նման մահակ կախել, պարող էինչ-որ պահի պետք գալ: Ամեն դեպքում, իրանական ուղղությունը, ըստ ամենյնի, Թրամփի հաշվարկներում կա, բայց առաջնայինը չէ:

Գանք այս կողմից. ինչո՞ւ հենց այս պահին Թրամփը նման թեմա բերեց օրակարգ, ի՞նչ է այս ընթացքում փոխվել, որը կարող էր Բանգորի հարցը բերել Վաշինգտոնի գործնական հաշվարկների դաշտ: Մեկ առանցքային փոփոխություն, որն այս օրերին եղել է եւ կարող կապվել այդ բազային հետ, վերաբերում է Պակիստանին:

Այսպես, Թրամփի հայտարարությունից հաշված օրեր առաջ պաշտոնապես ազդարարվեց Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջեւ ստորագրված ռազմական փոխօգնության պայմանագրի մասին: Ընդհուպ, պատերազմի ժամանակ պարտադիր փոխօգնություն ենթադրող այդ պայմանագիը վերաբերում է ռազմական բոլոր միջոցներին եւ հնարավորություններին, այդ թվում՝ միջուկայի զենքին, որին տիրապետում է Պակիստանը: Այլ կերպ ասած, դրա հաշվի Սաուդյան Արաբիան դառնում էՄերձավոր Արեւելքի երկրորդ երկիրը, որը տեղավորվում է միջուկային հովանոցի տակ: Եվ դատելով հաջորդած զարգացումներից, մի շարք այլ արաբական երկրներ եւս կարող են գնալ այդ ճանապարհով: Եվ այն, որ այս պահին լրջորեն խոսում են, այսպես ասած, «Մերփավոր Արեւելքի ՆԱՏՕ» ստեղծելու մասին, Թել Ավիվի համար լուրջ ազդակ է:

Այսպիսով, Իսրայելի կողմից Կատարի վրա հարձակումից հետո սաուդցիները ցանկանում էին վստահ լինել, որ եթե Իսրայելը մինչև վերջ գնա և Մերձավոր Արևելքում միջուկային զենք օգտագործի, Պակիստանը կարող է երաշխավորել, որ Իսրայելը անպատիժ չի մնա և կոշտ պատասխան կստանա Իսլամաբադի միջուկային զինանոցից։ Եվ դա, իհարկե, Թել Ավիվի համար դառնում էական կաշկանդող գործոն` «Մեծ Իսրայել» ստեղծելու ճանապարհին: Ու երբ անմիջապես էլ Թրափը պահանջում է Պակիստանի սահմանից 200 կմ-ի վրա գտնվող ավիաբազան, ապա գործնականում միանշանակ է դառնում` դա պետք է Իսլամաբադի գլխին սուր կախելու համար, թե այդ ով եղար, որ միջամտում ես Մերձավոր Արեւելքի ուժային բալանսին` այն թեքելով Իսրայելի դեմ:

Միայն թե Աֆղանստանը, իհարկե, սերտ կապերի մեջ է ուժային այն կենտրոնի հետ, որի ստվերային հովանու ներքո էլ կնքվեց սաուդների եւ պակիստանցիների մեջ հիշատակված պայմանագիրը: Արդյունքում, թալիբները Թրամփին պատասխանեցին` մոռացիր այդ մասին: Նաեւ, որ եթե ամերիկացիները որոշեն ուժով վերցնել բազան, «Աֆղանստանը պատրաստ է պայքարել նրանց դեմ ևս 20 տարի»։

Ու հիմա որոշողը Թրամփն է. կա´մ պետք է հաշտվի Մերձավոր Արեւելքում ստեղծված նոր ռազմական բալանսի հետ կա´մ Աֆղանստանի հետ նոր պատերազմ սկսի` նորից ԱՄՆ-ին տանելով «աֆղանական թակարդ», որից Բայդենը հազիվ փախավ: Երկուսն էլ նրա համար վատթարագույն տարբերակներ են:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում