Եվրոպայի վրա կատարված ամենամեծ կիբերհարձակումը կաթվածահար է արել խոշոր օդանավակայանները. Ռուսնե՞րն են դրա հետեւում կանգնած. Reuters
ՄիջազգայինԵվրոպայի վրա կատարված ամենամեծ կիբերհարձակումը կաթվածահար է արել խոշոր օդանավակայանները։ Հնարավոր է՝ դրա հետևում կանգնած է Ռուսաստանը։ Այս մասին գրում է Reuters-ը:
Աղբյուրը հաղորդում է, որ գրանցման և նստեցման համակարգում խափանումը ազդել է Եվրոպայի խոշորագույն օդանավակայանների՝ Լոնդոնի Հիթրոուի, ինչպես նաև Բեռլինի, Բրյուսելի, Դուբլինի և Կորկի վրա։
Էլեկտրոնային գրանցման և ուղեբեռի հանձնման ծառայությունները խափանվել են, որոշ չվերթներ չեղարկվել են, իսկ մյուսները մեծ ուշացումներ են ունեցել։ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ հետաքննում են միջադեպի պատճառը։
Ավելին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամներն արդեն պահանջում են հետաքննություն անցկացնել այն մասին, թե արդյոք Ռուսաստանը, որը վերջերս խախտել է Էստոնիայի օդային տարածքը, կանգնա՞ծ է հարձակման հետևում։

