Երախտամոռության ուղին. նախկին հոգեւորականի հարձակումները Սուրբ Էջմիածնի դեմ

Թեմա

Վերջին շրջանում նախկին հոգևորական Հարություն Հարությունյանը նորից ակտիվացրել է իր հակաեկեղեցական գործունեությունը՝ հատկապես թիրախավորելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հարկ է հիշեցնել, որ նա դեռեւս 2006 թվականի հունվարի 31-ին Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել` հնազանդության ուխտը խախտելու համար եւ դասվել աշխարհականների շարքը։

Այս փաստը պաշտոնապես արձանագրված է, եւ հենց այդ պահից նրա վարքագիծը դրսեւորվեց որպես խորքային հակադրություն այն եկեղեցուն, որտեղ ինքն էր ձեւավորվել՝ որպես մարդ, հավատացյալ եւ հոգեւորական։

Հարություն Հարությունյանի հիշողությունից, կարծես, ջնջվել է այն հանգամանքը, որ նա տարիներ շարունակ անվճար կրթվել է Սուրբ Էջմիածնի ճեմարանում, ստանալովգիտելիքներ ու դաստիարակություն, իսկԱմենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնարավորություն է ունեցելնաեւ շարունակել ուսումն արտասահմանում։ Այս ամենը նրան պետք է պարտավորեցներ ծառայել եկեղեցուն ամբողջանվեր նվիրումով, այլ ոչ թե սեփական կամքը վեր դասեր Սուրբ Էջմիածնի կարիքներից։ Սակայն, տարիները ցույց տվեցին նրա երախտամոռությունը, որը հետագայում վերածվեց բամբասանքների ու ամբաստանությունների հարթակի։

Այսօր նրա գրառումները լեցուն են ոչ թե փաստարկված քննադատությամբ, այլ անհիմն մեղադրանքներով ու անձնական վիրավորանքներով։ Տրամաբանական դատողության փոխարեն` գործածվում են հռետորական հնարքներ՝ անհիմն համեմատություններ, վիրավորական բնորոշումներ, ենթադրական պատմություններ, որոնքներկայացվում են որպեսիրականություն։ Այսպես, նախկին ճեմարանականն իր նախկին ընկերների ու ուսանողական շրջապատի նկատմամբ օգտագործում է ոչ թե եղբայրական հիշողություն, այլ ծաղրանք ու բամբասանք։ Դա խոսում է նրա ներքին հոգեբանական դիմագծի մասին, որը տարիներ շարունակ քողարկված է եղել ուսանողական կապայի ու աբեղայական վեղարի ներքո։

Եթե տարիներ առաջ նրա քայլերը կարելի էր մեկնաբանել որպես հուզական արձագանք, ապա այսօր դրանք վերածվել են համակարգված հակաեկեղեցական հռետորաբանության։ Սա վկայում է ոչ միայն անձնական հաշիվների, այլեւ քաղաքական օրակարգերին ծառայելու փորձի մասին։

Բնավ պատահական չէ, որ նրա հրապարակումները համահունչ են այն իշխանական քաղաքականությանը, որը նպատակ ունի թուլացնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը։

Այս ամենի ֆոնին ակնհայտ է, որխոսքն այլեւս քննադատության կամ «ճշմարտության բացահայտման» մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ մարդը, ստանալով կրթություն, դաստիարակություն եւ հնարավորություններ հենց Սուրբ Էջմիածնից, այսօր երախտամոռաբար ոտնահարում է նույն կառույցը։ Դա ոչ միայն անհատական վարքագծի հարց է, այլեւ խորապես բարոյական խնդիր։ Ճշմարիտ հոգեւորականին զարդարում են հնազանդությունն ու շնորհակալությունը, իսկ այս դեպքում մենք տեսնում ենք դրանց բացակայությունը՝ փոխարինված անձնական վիրավորանքներով եւ թունավոր խոսքերով։

Երախտամոռության այս դրսեւորումը պետք է ընկալել որպես նախազգուշացում. Երբ մարդը մոռանում է իր անցած ճանապարհը եւ իրեն տրված բարիքները, նա, ի վերջո, սկսում է պայքարել հենց այն հիմքերի դեմ, որոնց վրա է կանգնած։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում