«ԾԱՆՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԷՐ ՍՏԱՑԵԼ ՈՒ ՀԱՍՑՐԵԼ Է ԾԱՌԱՅԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐԻ ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵԼ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՆՈՅ ԹԵՎՈՆՅԱՆ

Հասարակություն

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանա - թուրքական սանձազերծած Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի ժամանակ ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ՆՈՅ ԼՅՈՎԱՅԻ ԹԵՎՈՆՅԱՆՆ էր։

Սեպտեմբերի 19-ը, նրա ծննդյան օրն է, կդառնար 24 տարեկան։ Անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, համագյուղացիներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։ Անմահ հերոսի քույրը, Iravunk. com -ի հետ զրույցում խորը ցավը սրտում նշեց. -

«Եղբայրս ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 19-ին, Արարատի մարզի Արալեզ գյուղում։ Մենք երեք քույրեր ենք ու Նոյը մեր մինուճար եղբայրն էր, նա կրտսերն էր։ 2007֊2019 թթ. սովորել է Արալեզի միջնակարգ դպրոցում։ 2008-2011թթ. հաճախել է Վեդիի մարզադպրոց և զբաղվել «Դուքենդո» կարատեով։ Նոյը նորագույն տեխնոլոգիաների մեծ սիրահար էր։ 2015-2019 թթ. սովորել է «Թումո» ստեղծարարական տեխնոլոգիաների կենտրոնում, նա գրանցել է բազում հաջողություններ ռոբոտաշինության ասպարեզում, արժանանալով պատվոգրերի։ Դեռ փոքրուց, եղբայրս տարբերվում էր իր տեսակով, անսահման բարի, կամեցող, ամենքի հանդեպ ուշադիր ու կարեկցող անձնավորություն էր։ Շատ մարդասեր էր, փորձում էր ամենքին օգնել։ Նույնիսկ իր դպրոցական ծախսերը կրճատում էր, որպեսզի օգնի դրսում գտնվող անտուն մարդկանց։ Նոյը, հաճախ իր հետաքրքրություններին չհամապատասխանող գրքեր էր գնում, որպեսզի օգնի դրանք վաճառող մեծահասակներին։ Նոյը շատ խելացի էր ու հասուն, երբեք չէր հանդուրժում անարդարությունը։

Եղբայրս նաև ՌԴ քաղաքացի էր, մեր ընտանիքը մի ժամանակ հանգամանքների բերումով տեղափախվել էր ՌԴ մշտական բնակության, բայց Նոյը, գիտակից տարիքում նախընտրեց վերադառնալ հայրենիք ու ծառայել։ Նա կյանքի բոլոր պլանները կապում էր միայն մայր հայրենիքի հետ։ 2019֊ին ընդունվել է Հայաստանի Ագրարային համալսարանի գյուղտեխնիկայի ավտոմատացման բաժինը։ 2020 ֊ի հունվարի 19֊ին եղբայրս զորակոչվել է Հայոց բանակ, ծառայության անցել Արցախի Մատաղիսի զորամասում, հետախուզական վաշտում, զինընկերները նրան «Ռազվեդկի պոնչ» էին ասում, դասընկերները նմանեցնում էին ազգային հերոս Ջիվան Աբրահամյանին։ Զինակից ընկերները մեզ պատմում էին, որ Նոյը շատ ընկերասեր էր, բոլորի հետ առանձնահատուկ վերաբերմունք ուներ։ Նոյը շատ պրոֆեսիոնալ է գործել պատերազմի ժամանակ։

Ինտենսիվ կրակի պատճառով, զինվորները մի քանի օր մնացել են առանց սննդի ու ջրի, թուլացել են ֆիզիկապես, Նոյը, տեսնելով, որ տղաներն այլևս չեն կարող դիմանալ, միայնակ, ինտենսիվ կրակի տակից գնում է Մատաղիսի զորամասից սնունդ բերելու ու դա նրան հաջողվում է։ Լինելով հետախույզ, ընկերների հետ կարողացել է շատ կարևոր մարտական առաջադրանք կատարել, որից կախված էր հարակից դիրքերի ամրությունը։ Նոյն իր ընկերների ու հրամանատարի հետ զոհվել է հոկտեմբերի 11-ին Վարնգաթաղի /Լուլասազ /բարձունքը պաշտպանելիս։ Նոյը, կյանքի հետ անհամատեղելի ծանր վնասվածքներ է ստացել, բայց մինչև զոհվելը հասցրել է ծառայակից ընկերների կյանքեր փրկել, ցավոք նրա կյանքը չի հաջողվել փրկել»։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ... ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում