Չենք հրաժարվելու Արցախի հարցը համահայկական օրակարգ դարձնելու մեր գաղափարից․ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Ներքաղաքական

 Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունը․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես արդեն գիտեք, Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը այսուհետ գործում է որպես հանրային բաց շարժում, որի գործունեության հիմքում դրված են մարտի 29-ի հանրահավաքում հնչեցված Պահանջագրի 12 կետերը։ Վերջին մեկամսյա դադարի ընթացքում մենք փորձել ենք հասկանալ, թե ինչ ձևաչափով պետք է կազմակերպվի մեր հետագա գործունեությունը։ Այս ընթացքում մարզերից բազմաթիվ հայրենակիցներ դիմել են մեզ հանդիպումների խնդրանքով։ Բացի դրանից՝ անընդհատ ստանում ենք արձագանքներ՝ շարժմանը անդամակցելու պատրաստակամությամբ։

Ցավոք սրտի, արցախահայությունը մնացել է միայնակ իր խնդիրների հետ, և առաջին հերթին մեր ձայնը մենք ինքներս պիտի լսելի դարձնենք՝ հույսներս դնելով միայն մեզ վրա։

Մեր բոլոր մտահոգ հայրենակիցներին կոչ ենք անում անդամակցել շարժմանը և ակտիվորեն ներգրավվել Խորհրդի աշխատանքներին։ Դրա համար անհրաժեշտ է լրացնել այս հայտարարությանը կցված հարցաթերթիկը (Google Form)։ Նշենք, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում շարժմանը անդամակցած անձինք հենց իրենք էլ կընտրեն շարժման համակարգողներին ու կհաստատեն շարժման օրակարգը։ Այդ գործընթացի ընթացքում նաև հանդիպելու ենք ինչպես մարզերում բնակվող մեր հայրենակիցների, այնպես էլ շահագրգիռ անձանց ու կազմակերպությունների հետ։

Մեր շարժումը հանրային է և բաց է յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է իր մասնակցությամբ նպաստել Արցախի հարցի արդար լուծմանը և արցախցիների իրավունքների վերականգնմանը։

Վերջին շրջանում տեղի ունեցած հանրահավաքներն ու տարբեր գործընթացները ցույց են տալիս, որ առաջին հերթին մենք ինքներս պետք է լինենք համախմբված, անձամբ բարձրաձայնենք մեր իրավունքների մասին և համատեղ ջանքերով դրանք դարձնենք համահայկական օրակարգ։ Կրկին ընդգծում ենք․ չենք հրաժարվելու Արցախի հարցը համահայկական օրակարգ դարձնելու մեր գաղափարից։ Իսկ դա առաջին հերթին պիտի անի հենց արցախահայությունը։

Ցավոք, հավաքներին մարդկանց քիչ մասնակցությունը պայմանավորված է հիասթափությամբ և վստահության նվազումով։ Մինչդեռ մեզ համար առաջնային է և՛ վերադարձը Արցախ, և՛ Պահանջագրի բոլոր 12 կետերի իրագործումը։ Միևնույն ժամանակ չենք կարող անտեսել նաև այն ցավալի իրողությունը, որ գործող իշխանությունները ամեն ինչ անում են, որ արցախցիները արտագաղթեն։ Արդեն իսկ շուրջ 17․000 արցախցի լքել է Հայաստանը։ Մենք նախևառաջ պետք է կանխենք արտագաղթը, քանի որ եթե արցախահայությունը չի բնակվում մայր Հայաստանում, ապա վերադարձի մասին խոսելն անիրատեսական է և կորցնում է իր իմաստը։

Մենք համոզվել ենք, որ մեր խնդիրները լուծելու և որևէ արդյունքի հասնելու միակ տարբերակը համախմբված հանրային ճնշումն է։ Որևէ առաջարկ, նամակ կամ քննարկում այս կառավարության հետ որևէ արդյունք չի տալիս։ Երկու ամիս շարունակ Խորհուրդը բարձր մակարդակով բազմակողմանի ներկայացրել է թե՛ խնդիրները, թե՛ դրանց լուծման առաջարկները, սակայն այն նվազագույն արդյունքները, որ ապահովվել են, ձեռք են բերվել բացառապես մեր համախմբվածության շնորհիվ։

Մարտի 29-ի հանրահավաքից հետո միայն հնարավոր եղավ հասնել մի շարք կարևոր փոփոխությունների․ բնակարանային ծրագրում վերացվեցին մեկ տասնյակից ավելի սահմանափակումներ, 150-ից ավել բնակավայր ընդգրկվեց երկրորդ գոտում, և լուծվեցին մի շարք այլ խնդիրներ։ Այս ամենը մեր բոլորիս համատեղ ջանքերի արդյունքն էր։

Սակայն կառավարության տված խոստումները, նույնիսկ արձանագրված, չեն իրականացվել՝ հաշվի առնելով, որ Խորհուրդը բավարար աջակցություն չունի։ Մեր խնդիրները մենք՝ արցախցիներս, առաջին հերթին պետք է ներկայացնենք հավաքական կերպով։

Ահա թե ինչու Խորհուրդը հենց առաջին օրվանից, իր գլխավոր նպատակը համարելով արցախցիների վերադարձը Արցախ, առաջնահերթ է համարել նաև նրանց սոցիալական խնդիրների լուծումը։ Թեև դա եղել է որոշ անհատների և քաղաքական ուժերի քննադատության առարկա, մենք համոզված ենք, որ առանց արժանապատիվ կյանքի պայմանների, առանց առաջնահերթ սոցիալական խնդիրների լուծման, արցախցիների արտագաղթը չի դադարի։ Այս պահին իշխանությունների կողմից որևէ քայլ արտագաղթը կանխելու ուղղությամբ չի ձեռնարկվում։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մեր ուժը միայն միասնության մեջ է։ Եթե միասին բարձրաձայնենք, միասին գործենք և միասին պաշտպանենք մեր իրավունքները, ապա ոչ ոք չի կարող մեր ապագան տնօրինել մեր փոխարեն։

Կոչ ենք անում բոլորիդ լրացնել հարցաթերթիկը, միանալ շարժմանը, համախմբվել և համատեղ ուժերով պայքարել մեր իրավունքների պաշտպանության համար»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում