Արցախցի փաստաբանի պատասխանը Փաշինյանի՝ Ղարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինի ՀՀ հպարտ քաղաքացիությամբ հայտարարության վերաբերյալ
ՀանդիպումՂարաբաղի ժողովուրդը փախստականի իրենց կարգավիճակը պետք է փոխարինի ՀՀ հպարտ քաղաքացիությամբ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի՞նչ է մտածում այս ,ասին արցախցի փաստաբան ՌԱՖԱՅԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ․
- Ես կարծում եմ, որ այս հայտարարությունն շահեկան և ճիշտ ուղղությունն է ։Բայց, եթե իրականացվի հետևողական , իրավական, գնահատված և փոխադարձ հարգանքով։ Արցախցիների մոտ իրավական վստահության պակաս կա ՀՀ իշխանության նկատմամբ։ Արցախցիները վտանգ են տեսնում , որ կկորցնեն իրենց ծննդավայրը վերադառնալու, սեփականության իրավունքը Արցախում կորցնելու, ինչպես նաև Արցախի հարցը փակվելու մեջ։ Արցախցիների զգուշավորությունը պայմանավորված է հոգեբանական գործոններով։ Մենք գերկարևորում ենք հայրենիքի այդ հատվածի մշտատևությունը , այլ ոչ թե նախիջևանացումը։ Քաղաքացիության ընդունումը ընկալվում է իբրև հաշտվել և համակերպում հայրենիքի կորստի հետ։ Մյուս կողմից իշխանության՝ Արցախցիների իրավունքների նկատմամբ ոչ անհրաժեշտ ու համարժեք անհոգությունը հետ է պահում վճիռ կայացնելուց։Մի խոսքով մարդիք վախենում են իրենց իրավունքները կորցնելուց։Ամենևին նշածիս չի հակադրվում այն իրողությունը, որ արցախցիները այլևս սկսել են ստանալ ՀՀ քաղաքացիություն;Դա ակնհայտ սոցիալական իրավիճակով պայմանավորված հարկադրվածության արդյունք է։ Ինչ վերաբերում է ՀՀ հպարտ քաղաքացի լինելու հասկացությանը, ապա ներկա քաղաքական իրավիճակում, երբ ՀՀ ինքնիշխան տարածքից տարածքներ են գտնվում օտարի տիրապետության տակ, ապա դժվար թե հպարտանալու հիմքեր ունենանք։ Վերջապես Արցախցիները, անկախ այն բանից ինչ կարգավիճակ է ունեցել Արցախը, համարել են և համարում են ՀՀ քաղաքացիներ։Միևնույն ժամանակ, եթե Արցախցիները տեսնեն իշխանության կողմից համարժեք գործողություններ իրենց իրավունքների իրացման նկատմամբ, ապա ակնհայտ է , որ արցախցիները իրենց կզգան իրականում հպարտ քաղաքացիներ։

