Անընդհատ կրկնվող «Խոնարհում» բառը՝ կործանարար աղետներ բերելու. Արտակ Զաքարյան

Ներքաղաքական

Անընդհատ կրկնվող «Խոնարհում» բառը՝ կործանարար աղետներ բերելու և անպատիժ մնալու համար է: 

Իսկ «Խաղաղություն» բառը՝ որը թերևս հում և դե յուրե իրականությունից հեռու, բայց ժողովրդին կրկին խաբելու հարմար թեմա է:

 

Սա է ՔՊ համաժողովի «քաղաքական» ողջ բովանդակությունը:

 

Ոչ մի հպարտություն, ոչ մի ձեռքբերում, իրական ապագայի ոչ մի տեսլական, ոչ մի կոնկրետ ծրագիր չկար Նիկոլի «հուզառատ» ելույթում: Երևակայական, միֆական, մտացածին կեղծ արժեքների ու հիվանդ երևակայության ու աղետալի իրականության հրավառություն էր:

 

Անընդհատ կրկնվող «խոնարհվել» բառը, Նիկոլի գիտակցումն է սեփական գործած սխալների ու կործանարար մեղքերի համար: «Խոնարհվում է» ՔՊ, ու մայրերի առջև որովհետև իր սխալ քաղաքականության պատճառով են զոհվել 5000-ից ավելի տղաները: Խոնարհվում է, որովհետև իր դավադրությունների արդյունքում է կորսվել 12000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախը (Հայաստանի գրեթե մեկ երրորդ մասը): Խոնարհվում է, որովհետև իր պատճառով են ՔՊ-ականները պատմության մեջ մնալու որպես ազգակործան կապիտուլյանտներ:

 

Դեռևս կիսատ-պռատ ու չկայացած գործընթացը «խաղաղության» գաղափարի տակ «ծախելը» լինելու է ՔՊ-ի միակ նախընտրական «արգումենտը»: 2018թ. իշխանափոխությունից անմիջապես հետո, շուրջ մեկ տարի (2018-19թթ) նիկոլականները բոլոր ամբիոններից խոսում էին, որ «ինչ լավ է, որ հեղափոխությունից հետո Արցախի ու Հայաստանի սահմաններին կրակոցները դադարել են»: Հետո տեսա՛նք, թե ինչ եղավ:

 

Հիմա էլ սկսել են բղավել վերջնական խաղաղության մասին՝ առանց մարդկանց բացատրելու, որ այն, ցանկացած պահի կարող է վերածվել տարածաշրջանային խոշոր բախման: Տարածաշրջանում կոնֆլիկտները լուծված չեն, այդ թվում նաև կոմունիկացիաների շուրջ կոշտ հակասությունները: Խաղաղության համաձայնագիրն էլ ստորագրված ու վավերացված չէ, ու դեռևս պարզ չէ, արդյոք այն կլինի,՞ թե՞ ոչ...

 

Բարձր էմոցիոնալ ֆոնով, իրեն հատուկ կիասագոռացող ձայնով Նիկոլն այսօր տպավորություն ստեղծեց, թե իբրև ապագայի համար լուծումներ ունի: Սառը դատելով և ուշադիր լսելով համոզվում ես, որ ոչ մի գաղափար, ոչ մի ծրագիր չունի հայ ժողովրդին առաջարկելու: Մեկ նպատակ կար միայն, էմոցիոնալ ֆոնը մեծացնել և առաջիկայում ամեն գնով խաբել ու քվեներ կորզել հաջորդ գումարման խորհրդարանի համար:

 

Ընտրությունների մեկնարկը տրված է և այս կեղծ գործընթացը դեպի իրականություն կարող է վերադարձվել միայն իմփիչմենտի միջոցով:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում