Ով է իրականում Ալիեւի դեմ իբրեւ մահափորձ կատարած Կարենը․ 25 տարվա նրա հարեւանը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե իբր արցախցի Կարեն Ավանեսյանը Ստեփանակերտում ահաբեկչություն է ծրագրել, Հայաստանում կասկածներ է առաջացրել՝ բացի այն, որ ադրբեջանական աղբյուրներն անվստահելի են, արժանահավատ չէ նաև հրապարակված տեսանյութը։

Տեսանյութի ու նրա անվան հրապարակումից հետո որոշ արցախցիներ նրան անմիջապես ճանաչելուց հետո սոցիալական ցանցերում նրա մասին գրառումներ էին անում, նշելով՝ Կարենն ընդունակ չէ ահաբեկչության։

Կարենի հարևանը՝ Արայիկ Ստեփանյանը նշել է, որ նա հոգեկան առողջության խնդիրներ ունի։ Արայիկը Կարենին ճանաչում է շուրջ 25 տարի։ «Նա անընդհատ քայլում էր և ինքն իրեն խոսում։ Անհնար է, որ Կարենը կարողանար զենք պահել կամ իմանար, թե ինչպես օգտագործել այն»,-ասում է հարևանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, մոտ մեկ տարի առաջ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ստեփանակերտում մնացած հայերի մասին պատմող տեսանյութում երևում է, թե ինչպես է Կարենը կերակրում կատուներին։ Բացի այս, Հետաքննող լրագրող Լինդսի Սնելին ևս պատմել է, որ Կարենը մշտապես կերակրում էր կատուներին, պայուսակների մեջ կեր էր լցնում ու հասցնում կատուներին. «Կարենը երկու պայուսակներով քայլում էր քաղաքում, կերակրում կատուներին,ադրբեջանցիները Կարենին տեսնելիս՝ ծիծաղում էին»։

Օկուպացված Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանը Ստեփանակերտում աշխատանքի գնալու ճանապարհին երբեմն հանդիպում էր Կարենին, նրա տան մոտով էր անցնում․

-Կարենը ինքնամփոփ էր, չշփվող, և միակ բանը, որ կարող էր անել, կատուներին կերակրելն էր, ինչն էլ նա անում էր Ստեփանակերտում։ Ասել, որ այս մարդը, ով միայն կատուներին կերակրել գիտի, կազմակերպել է ինչ-որ ահաբեկչական հարձակում, աբսուրդ է։ Կարծում եմ՝ որոշ ադրբեջանցիների մոտ կենդանական բնազդներն են արթնացել։ Այդպես էր 2020 թվականին Հադրութում. երկու տարեց մարդիկ և նրանց որդին, որը հոգեկան առողջության խնդիրներ ուներ, մորթել են ադրբեջանցիները։ Նույնը  2021 թվականին, երբ մի ադրբեջանցի, անցնելով երեք խաղաղապահ դիրքերով, եկել և հանգիստ կրակել է 23 տարեկան երիտասարդի վրա, որը վերանորոգում էր գազատարը, ապա նույնքան հանգիստ անցել է Շուշիի այդ նույն երեք դիրքերով։ Եվ, հավանաբար, այդ կենդանական բնազդները կրկին արթնացել են՝ սպանել հայի, հարձակվել այս խեղճ, անվնաս Կարեն Ավանեսյանի վրա, մահացու վիրավորել նրան, հավանաբար նույնիսիկ սպանել են։ Հնարավոր է, որ դա նույնիսկ ծիսական «սպանություն» է եղել, և ամեն ինչ ներկայացվել է որպես կազմակերպված ահաբեկչական հարձակում։

Հիշեք անգլերենի ուսուցիչ Սերգեյ Օգոլցովի (հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մի քանի այլ բնակիչների հետ Օգոլցովը ութ ամիս մնացել էր Ստեփանակերտում) հարցազրույցը, որտեղ նա պատմում էր, որ երբ Բաքվից բարձրաստիճան պաշտոնյաները եկել էին Ստեփանակերտ, հայերին հավաքել էին մեկ տեղ՝ ծերանոցում, և այնտեղ պահել երեք օր, մինչև պատվիրակությունը մեկնել է։ Ես կարծում եմ, որ այս պրակտիկան շարունակվում է նաև այսօր. ուստի ասել, որ ինչ-որ մեկը ահաբեկչական հարձակում է պլանավորում, աբսուրդ է։ Ավելին, հայերի համար գործում է պարետային ժամ։ Նրանց թույլ չեն տալիս լքել իրենց տարածքը։ Իմ կարծիքով, նրանց թույլ չեն տալիս հեռու գնալ, նույնիսկ գերեզմանատուն։ Ազատ ֆիզիկական վարժությունները նույնպես ժամանակային սահմանափակություն ունեն հայերի համար՝ մոտավորապես ժամը 12-ից մինչև  3-ը կամ 5-ը։ Ամենակարևոր հարցն այն է, թե ինչպես այս պայմաններում, ամենուրեք տեսախցիկներով, պարետային ժամով, հայերի ժամանակային սահմանափակմամբ և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող Կարենը կարողացավ զենք ձեռք բերել և ինչպե՞ս կարողացավ կազմակերպել «ահաբեկչական հարձակում։

Վերջինիս խոսքերով․

-Փաստն այն է, որ նույնիսկ հիմա, ամբողջ Արցախը օկուպացնելուց հետո, նրանք դեռևս պատմություններ են հորինում Ստեփանակերտում «ահաբեկչական հարձակումներ» նախապատրաստող հայերի մասին՝ այդպիսով ցույց տալով միջազգային հանրությանը, որ հայերի վերադարձը Արցախ բացառված է: Ալիևն ի ցույց իր հանրությանը  բեմադրեց ևս մեկ ներկայացում, որը նպատակ ուներ վախեցնել հայերին։ Սա նրանց բանաձևն է՝ հայերին անվանել «ահաբեկիչներ» և պնդել, որ նույնիսկ այն քիչ մարդիկ, ովքեր մնացել են օկուպացված Արցախում, որոնց մասին «հոգ են տանում ադրբեջանցիները և կերակրում ադրբեջանական հացով,» սպառնալիք են ներկայացնում և արդարացնում են նրանց դեմ ցանկացած գործողություն»: Այս նարատիվը թույլ է տալիս Ադրբեջանի իշխանություններին անտեսել միջազգային իրավունքը, խախտել մարդու իրավունքները և իրականացնել էթնիկ զտումներ՝ միաժամանակ այն ներկայացնելով որպես «ահաբեկչության դեմ պայքար» և իրենց տարածքի պաշտպանություն

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում