Մարզահամերգայինում մեկնարկում է ՔՊ-ի համագումարը. դեռ ինտրիգային է, թե ում կթողնի Փաշինյանը վարչության կազմում
ՆերքաղաքականԿարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կկայանա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը։
Համաժողովի ընթացքում կուսակցությունը կընտրի Վարչության նոր կազմը։ Դեռեւս ինտրիգային է, թե ում կթողնի Փաշինյանը կուսակցության վարչության կազմում եւ ում կհանի։ Խոսակցություններ կան, որ հենց սրանով էլ պարզ կդառնա՝ ում հետ է Փաշինյանը «գնում» խորհրդարանական ընտրություններ։

