Մերձավոր Արևելքում «արաբական ՆԱՏՕ» կստեղծվի՞
ՄիջազգայինԴոհայում տեղի ունեցած արաբա-իսլամական արտակարգ գագաթնաժողովում արաբ առաջնորդները լրջորեն քննարկել են Թել Ավիվին հետ մղելու ունակ համատեղ ռազմական կոալիցիայի գաղափարը, ըստ South China Morning Post-ի։ Եվ չնայած արաբական ուժերը միավորելու գաղափարը հզոր է հնչում, իրականությունը, ինչպես միշտ, ավելի բարդ է և լի հակասություններով։
Առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ՝ Իսրայելի ծրագրերը վերահսկելու և նրա գործողություններին համաժամեցված կերպով արձագանքելու համար։ Թեեւ շատերը «արաբական ՆԱՏՕ»-ի ավելի ռեալ հիմք համարեցին Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի միջեւ կնքավծ պայմանագիրը, որի առանցքը արտաքին ագրեսիայի դեպքում փոխադարձ պարտադիր օգնության դրույթն է` «կողմերից մեկի վրա հարձակումը մյուսի վրա հրձակում դիտարկելու» սկզբունքով: Սա արաբական լիդերների կողմից գնահատվել է, որպես կոալիցիայի ռեալ հիմք, հենց որն է, որ տասնամյակներով չէին կարողանում ստեղծել: Այդ հիմքի վրա էլ կարող էստեղծվել «ՆԱՏՕ»-ի տիպի համակարգ:
Թերեւս, գաղափարն արդեն այնքան է զարգացել, որ ռուսական փորձագիտական շրջանակները եւս ակտիվորեն խոսում ենայդ մասին` քննարկելով նման կառւյցի հետ հնարավոր համագործակցության հարցեր: Օրինակ, ըստ փոձագիտական գնահատումներից մեկի. «Ռուսաստանի փոխգործակցությունն այս կազմակերպության հետ, եթե այն ի հայտ գա, հնարավոր է և իրատեսական։ Մենք լուրջ, տեսանելի հակամարտություններ չունենք նոր դաշինքին միանալու մտադրություն ունեցող երկրների հետ։ Նրանցից շատերի հետ հարաբերությունները նույնիսկ բավականին բարեկամական են. օրինակ՝ եգիպտական զորքերը մասնակցել են Մոսկվայում կայացած շքերթին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Մեզ համար նման ռազմական կոալիցիան օգտակար կլինի որպես մեր զենքի և բաղադրիչների, զինամթերքի և տեխնիկական աջակցության պոտենցիալ գնորդ։ Սա զգալի գումար է ներկայացնում։ ՆԱՏՕ-ի լիարժեք արաբական համարժեք ստեղծելու ուղին փշոտ է և լի հին հակասություններով, բայց Իսրայելի հարվածներից առաջացած հուսահատությունն ու զայրույթը կարող են դառնալ այն կատալիզատորը, որը բացակայում է տասնամյակներ շարունակ»։

