ՀՌՕ-ի վետերանները կզբաղվեն անօրինական միգրանտներով., Պուտինն աջակցել է նախաձեռնությանը
ՄիջազգայինՀՌՕ-ի վետերանները կզբաղվեն անօրինական միգրանտների խնդրով: Այդպիսով, Պուտինն աջակցել է նոր նախաձեռնությանը:
Այժմ ուկաիական պատերազմի վետերանները ավելի ակտիվորեն կներգրավվեն Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումներում՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար։ Նախագահը խոստացել է այս հանձնարարականը տալ Ներքին գործերի նախարարին։
«Մենք արդեն քննարկել ենք ՀՌՕ ուժերի վետերաններին քաղաքական աշխատանքներում ներգրավելու հարցը։ Ինչ վերաբերում է Ներքին գործերի նախարարության համակարգում աշխատանքին, այդ թվում՝ միգրացիոն քաղաքականության ոլորտում, իհարկե, ինչու՞ ոչ։ Ես անպայման կքննարկեմ դա նախարարի հետ», - ասել է Պուտինը։
Այսպիսով, Ռուսաստանում անօրինական միգրանտների դեմ թափ հավաքող պայքարը ստանում է հավելյալ եւ միանգամայն լուրջ ուժային բաղադրիչ: Այն, հասկանալի է, հիմնականում ուղղված էլինելու այն մասշտաբային միգրացիոն ուղղությունների դեմ, որոնք լուրջ մասշտաբների են հասել եւ ռեսլ ազդեցություն են ձեռք բերել Ռուսաստանում: Այն է` Կենտրոնական Ասիայի երկրների, ադրբեջանական եւ այլն: Եվ, որ այս խմբում դեռ շատ տեսանելի չեն հայ միգրանտները, իհարկե, ԵԱՏՄ-ի անդամակցության հաշվի է: Որքան դակտեւի, ՆԻկոլը կիմանա:

