«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Արցախահայերը այսօր զգացին ոչ միայն լքվածություն, այլ նաև արհամարհանք պետական մակարդակով

Հանդիպում

Հետադարձ հայացք նետելով երկու տարի առաջ այս օրերին, ինչ են կարծում արցախահայերը , ճի՞շտ էր արյունաքամ Արցախից, թեկուզ բռնի տեղահանվելը, հարցին անդրադարձել է արցախցի հայտնի փաստաբանը Ռաֆայել Մարտիրոսյանը.


- Ձեր  հարցը շատ զգայուն  և բարդ է, քանի որ անդրադառնում է ազգային ողբերգության ՝Արցախի հայության  տեղահանման թեմային։

Թույլ տվեք առաջին հերթին  նշել, որ այն, ինչ տեղի ունեցավ, շատերի համար  մնում է անընդունելի , և թե պատմական  տեսանկյունից; Ինչ վերաբերում է Ձեր կոնկրետ հարցին՝,, ճիշտ էր արդյոք բռնի տեղահանվելը , թեկուզ արյունաքամ Արցախից,, ապա պետք է հստակ  բաժանել ,, ճիշտ ,, լինելու  և անհետաձգելի  փրկության  անհրաժեշտության միջև եղած  տարբերությունը։Եթե հարցը վերաբերում է՝ արդյոք ճիշտ էր ռազմավարական իմաստով թողնել Արցախը, ապա անհնար է այն համարել ,, ճիշտ,, երկարաժամկետ ազգային շահերի տեսանկյունից;Արցախից հայության հեռանալը նշանակում էր ՝հայկական ներկայության վերացում պատմական հայկական տարածքներից։Բայց, եթե հարցը  վերաբերում է ՝ արդյոք տեղահանվելը կյանքի պահպանման միակ միջոցն էր , ապա բռնի տեղահանումը , ցավոք միակ իրական փրկությունն էր ՝ֆիզիկական ոչնչացումից խուսափելու համար։Տեղահանվելը չպետք է կոչել ,, ճիշտ ,, բարոյական կամ պատմական իմաստով։Սակայն ցեղասպանության  պայմաններում ստիպված և միակ հնարավոր որոշումն էր։
-Այն, որ ներկա իշխանությունները եւ որեւէ կերպ չանդրադարձան Արցախի հայաթափման ողբերգական տարելիցին, սա ի՞նչ մեսիջ էր արցախահայերի համար։
-Մեզանում խոր հիասթափություն և արդարացի զայրութ առաջացնող իրավիճակ է։ Ըս էության ,, Դուք այլևս մեր քաղաքական օրակարգում չկաք,, ուղերձ է։ Այլ կերպ ասած ՝պետության լռությունը  այս մասշտաբային աղետի տարելիցի  կապակցությամբ հաղորդում էր անմիջական ու սառը քաղաքական հաշվարկ, որ Արցախը , որպես տարածք , բնակչություն  և պահանջ , այլևս դուրս է  պետական առաջնահերթություններից։Արցախի ամբոջական անկումը, մարդկանց բռնի տեղահանումը և այն հետևանքները, որոնք դրան հաջորդեցին՝ՀՀ-ում ճգնաժամ , անվտանգային լարվածություն, ներքին անկայունություն, չեն քննարկվում իշխանությունների կողմից՝գուցե հենց այն պատճառով, որ ցանկացած անդրադարձ կստիպի ընդունել  որոշակի պատասխանատվություն։Այս իմաստով, լռությունը  նաև նշանակում է ․․ Մենք չենք ուզում վերադառնալ  այդ թեմային, որովհետև դա մեզ մեղադրում է,,։ Հայկական գենի ակունքները, մնալով ադրբեջանի վերահսկողության տակ,զգում են ոչ միայն լքվածություն, այլ նաև արհամարհանք, երբ Հայաստանում պետական մակարդակով  որևէ ոգեկոչում , հիշատակում կամ հարգանքի արարողություն չի իրականացվում։Վերքերի վրա աղ լցնելու պես զգացողություն է  թողում։ Մինչդեռ մենք ազգային հպարտության բազմաթիվ փառավոր դրվագներ ունենք, որոնք իրենց անզուգական օրինակով ազգային դաստիարակության պայմաններ են ստեղծում, ինչպես ներկայում, այնպես էլ հազարավոր տարիներ անց։

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան