Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան ամբողջական շրջապատման շեմին է. Կատաղի ճակատամարտ, որ կարող է դառնալ պատերազմի հանգուցալուծումը (Քարտեզ)
ՄիջազգայինՊոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտը, որը, առանց չափազանցության, որոշիչ էլինելու հետագա ողջ պատերազմի համար, մոտենում է հանգուցալուծմանը:
Այս պահին առկա է հետեւյալ պատկերը: Բուն Պոպրովսկում ռուսական ուժերը շարունակում են ակտիվ հարձակումը, որն ուկրաինակլան կողմի հածար ծայրահեղ վտանգավոր է հատկապես քաղաք արեւմտյան հատվածում: Այստեղ ռուսներն անցնելով քաղաքի հարավ-արեւմտյան հատվածից գրեթե մինչեւ հյուսիս-արեւմտյան գոտին, դուրս են գալիս Գրիշինո բնակավայրի մատույցներ: Հենց Գրիշինոն էլ այս պահին Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիայի հանգուցային կետն է:
Նախ, Գրիշինոյով է անցնում անգլոմերացիայի մատակարարումների վերջին ուղին:
Երկորդը. Դեպի Գրիշինո ընթանում է գարված նաեւ Հյուսիսից: Այսպես, անգլոմերացիայի հյուսիսային «բանալի» հանդիսավող Ռոդինսկոեում ուկրաինական ուժերի վիճակը կաատստրոֆայից էլ այն կողմ է: Ռդինսկոեում ուկրաինական ուժերը գործնականում շրջապատված են, եւ այս հատվածիցեւս սկսվել է հարձակումը դեպի Գրիշինո: Խոսքը հաշված կիլոմետրերի մասին է, եւ ռուսական ուժերի միանալու դեպքում ողջ Պոկրովսկ-Միրնոգրադը հայտնվում է ֆիզիկական շրջապատման մեջ (Քարտեզ 1):
Գումարած, Միրնոգրադի հարավում` Կազացկոեի հարվածում ուկրաինական բավականին մեծ խումբ արդեն շրջապատման մեջ է, ինչը, իհարկե, էապես թուլացնում է այս հատվածում ուկրաինական դիմադրողականությունը:
Կարճ ասած, Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան ամբողջական շրջապատման շեմին է: Բայց կա նաեւ այս մեդալի հակառակ կողմը: Պոկրովսկ-Միրնոգրադի հյուսիսում` Դոբրոպոլեի ուղղությամբ ռուսական ճեղքման գոտում ուկրաինական կողմը, հասկանալով ընդհանուր ճակատամարտի ճակատագրական բույթը, կուտակել է իր ընդհանուր հարվածային ստորաբաժանումների առնվազն կեսը` փորձելով կտրել ռուսական ելուստը (Քարտեզ 2): Հաշվարկով, որ այդ դեպքում կհարվածի Ռոդինսկոեյեի ուղղությամբ ռուսների թիկունքին` ապաշրջապատելով Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան:
Հասկանալի է, ռուսներն էլ իրենց հերթին են ռեզերվները մոտեցրել, եւ ուկրաինական աղբյուրներն այսօր ահազանգում են այս ուղղությամբ ռուսական պատասխան հարվածների մասին:
Ամեն դեպքում, ընթանում է ուկրաինական ողջ պատերազմի ընթացքում ամենակատաղի բախումներից մեկը, ինչը հասկանալ կարելի է, հաշվի առնելով այս իրավիճակի ճակատագրական բնույթը: Կհաջողվի ուկրաինական կողմին այդ ճեղքումը, կկարողանան դեռ որոշակի ժամանակահատվածով պատերազմը երկարացնել: Ռուսներին կհաջողվի «մաղել» կուտակված ուկրաինական ուժերին` դրավելով ոչ միայն Պոկրովսկ-Միրնոգրադ անգլոմերացիան, մեծ հավանականությամբ` նաեւ Դոբրոպոլե, նաեւ ուկրաինական կողմի էապես կզրկեն մարտունակությունից` հասկանալի հետեւանքներվ հանդերձ: Սա, թերես, մեկ-երկու շաբաթվա հարց է, որը, ըստ մենայնի, կդառնա նաեւ ուկրաինական պատերազմի հանգուցալուծումը:

