Ի՞նչ եք ասելու տանը, ձեր շրջապատին, ձեր զոհված ընկերներին. Տիգրան Աբրահանյան

Ներքաղաքական

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

Ադրբեջանական հարձակման, Արցախի օկուպացիայի, պարտության և հարյուրավոր զոհերի հիշատակման օրը պարգևատրում ստանալուց ավելի եղկելի բան դժվար է պատկերացնել:

 

Հայոց բանակի զինվորականը Եռաբլուր այցելելու և համածառայակիցների, ենթակաների շիրիմին հարգանքի տուրք մատուցելու փոխարեն նախընտրում է գնալ մի միջավայր, որտեղ ատում են սպային, հրամանատարին ու որպես «ռասխոդնի մատերիալ» համարում. գնում են պարգևատրվելու:

 

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում: Ի՞նչ է պատահել պարոնայք սպաներ, գեներալներ: 

 

44-օրյա պատերազմն ենք պարտվել, մեր հայրենիքի արցախյան հատվածն ու ՀՀ տարածքի 240 քառ. կմ տարածքն է հանձնվել, հազարավոր մարդիկ են զոհվել:

 

Ի՞նչ եք ասելու տանը, ձեր շրջապատին, ձեր զոհված ընկերներին: Ինչի՞ համար:

 

Ի՞նչ նպատակով եք ծանրաբեռնում ձեր համազգեստը` տարատեսակ մեդալներ ու աստղեր կպցնում:

 

Պարոնայք սպաներ, հրամանատարներ: 

 

Նիկոլը ձեզ ոչնչացնում է, ստորացնում, խլում ձեր վաստակը, իսկ դուք ի՞նչ եք անում` հանդուրժում եք, լռում եք, պատիվ եք առնում և ձեզ, ձեր ընկերներին ու բանակին ուղղվող գարշելի խոսքերը ի գիտություն եք ընդունում և գլուխներդ կախ ծառայում:

 

Ի դեպ, սա չի վերաբերվում միայն այսօրվա պարգևատրվողներին, այն բանակի առավել ընդգրկուն շարքերին է վերաբերվում:

 

Խիստ ափսոսանքով եմ գրում այս տողերը, երբեք չէի ուզենա այս մասին գրել, որովհետև սովոր եմ, որ բանակը, զինծառայողը, հրամանատարը միայն հարգանք ու արժանապատվություն են ներշնչում, անվտանգության զգացում առաջացնում, բայց ոչ երբեք ամոթի ու նվաստացման օբյեկտ դառնում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում