«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ինչու Արցախի ղեկավարությունը այդպես էլ պաշտոնապես չդիմեց ՌԴ-ին. Մանրամասնում է հայտնի հասարակական գործիչը

Հանդիպում

Հետադարձ հայացք նետելով երկու տարի առաջ այս օրերին, ինչ են կարծում արցախահայ մեր հայրենակիցները, ճի՞շտ էր արյունաքամ Արցախից, թեկուզ բռնի տեղահանվելը, հարցը եւ ոչ միայն ուղղել ենք Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանին, ով նկատեց.

- Եթե ՀՀ վարչապետը չհայտարարեր, որ իրենք չեն միջամտելու ռազմական գործողություններին եւ գոնե փորձեր միջանցքը բացել, օգնել սովահար, հիվանդ, հյուծված մեր ժողովրդին, ապա Արցախը կշարունակեր պաշտպանվել։ Ես ականատես եմ եղել մեր փողոցի տղամարդկանց հայտարարություններին, որոնք պատրաստ էին շարունակել պայքարը, բայց իշխանությունները ելնելով ստեղծված իրավիճակից, նպատակահարմար գտանք խուսափել հետագա անիմաստ զոհերից եւ գնացին բանակցությունների եւ համաձայնեցին զինաթափման ու մյուս թելադրված պայմաններին։ Կան շատ հարցեր, որոնց պատասխանները, իմ կարծիքով, դեռ հստակ չեն, տարբեր կերպ են մեկնաբանվում ՀՀ եւ Արցախի պետական այրերի կողմից։ Մի բան բոլորիս համար պարզ էր. առանց դրսի օգնության հնարավոր չէր երկար դիմադրել, կլինեին բազմաթիվ զոհեր եւ արդյունքում նույն իրավիճակը։ Եթե կանխատեսվեր նման հարձակում, ապա չէր լինի այդ խայտառակ  Նոյեմբերյան համաձայնագիրը եվ ավելի խայտառակ իրավիճակը, որի մեջ մենք հայտնվել ենք։

- Պարոն Առուշանյան, ըստ Ձեզ, ինչո՞ւ Արցախի իշխանությունները ի վերջո այդպես էլ պաշտոնապես չդինեցին ՌԴ-ին, իրենց կազմ մտնելու համար, հաշվի առնելով, որ գոնե իշխանությունների համար ակնհայտ էր, թե ինչ է լինելու հետոն։

-ՌԴ կազմ մտնելու հարցում կարծում եմ, որ եղել են գաղտնի բանակցություններ, քանի որ Արաիկ Հարությունյանը վստահաբար ասում էր մեզ, որ շուտով ստանալու ենք  ռուսաստանյան անձնագրեր։ Մենք տարակուսում էինք, բայց նա վստահ էր մինչեւ այն պահը, երբ պարզ դարձավ ամեն ինչ, այն որ ՌԴ խաղաղապահները չեն միջամտելու Ադրբեջանի ուժային գործողություններին։ Փաստորեն բոլորը խաբել են եվ դավաճանել արցախցիներին։ Ինչ չի հաջողվել 1992-1994 թթ, նրանք իրականացրին 2020-2023 թթ։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան