Նշանակվել է Իրանի նոր դեսպանը Հայաստանում
ՄիջազգայինԵրևանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի առաքելության ավարտից հետո լուրեր տարածվեցին Խալիլ Շիրգուլլամիի՝ որպես Իրանի` Հայաստանում նոր դեսպանի նշանակման մասին։
Շիրգուլլամին նախկինում աշխատել է Իրանի արտաքին գործերի նախարարության Քաղաքական հետազոտությունների կենտրոնում` որպես հետազոտությունների և վերլուծությունների գծով տեղակալ։ Սա նրա առաջին դիվանագիտական առաքելությունն է որպես դեսպան։

