Թրամփ. Սորոսին և ձախակողմյան այլ ֆինանսավորողներին կարող են մեղադրել «անկարգություններ հրահրելու» մեջ (Տեսանյութ)
ՄիջազգայինԴոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սորոսին և ձախակողմյան այլ ֆինանսավորողներին կարող են մեղադրել «անկարգություններ հրահրելու» մեջ.
«Նրանք ունեն ցուցանակներ, և դրանք բոլորը մասնագիտորեն պատրաստված են։ Իրական ցուցարարները դրանք պատրաստում են իրենց նկուղներում։ Մինչդեռ հրահրված ցույցերի դեպքում ցուցանակները բոլորը նույնն են։ Դուք լսո՞ւմ եք Սորոսին։ Ես չգիտեմ։ Մենք կպարզենք, թե արդյոք նա է կանգնա՞ծ սրա ետևում։ Բայց նա անկարգությունների հրահրում է։ Դա քրեական հանցագործություն է։ Եվ մարդիկ մահանում են դրա պատճառով։ Այսպիսով, սա իրականում, գիտեք, մահ է։ Մենք կպարզենք։ Եվ սա պետք է արվեր վաղուց»,- ասել է ԱՄՆ նախագահը։

